Սերբիայի և Կոսովոյի առաջնորդները չեն կարողացել պայմանավորվել
Սերբիայի և Կոսովոյի առաջնորդները Բրյուսելում տեղի ունեցած արտակարգ բանակցությունների ժամանակ չեն կարողացել պայմանավորվել Կոսովոյում սերբերի կողմից օգտագործվող ավտոմոբիլային համարանիշների շուրջ: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Առավոտյան ժամը ութից երկար ժամերի քննարկումներից հետո երկու կողմերն էլ որոշման չեկան»,- ասել է Բորելը: «Կարծում եմ՝ մեծ պատասխանատվություն կա այսօրվա բանակցությունների ձախողման և ցանկացած էսկալացիայի ու բռնության համար, որը կարող է տեղի ունենալ տեղում առաջիկա օրերին»,- հավելել է նա։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր համար անհասկանալի պատճառներով չեն կարողացել որևէ համաձայնության գալ։ «Ալբանական կողմը ոչինչ չէր ուզում ընդունել»,- Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի և Բորելի հետ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել է Վուչիչը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».