Ծովակալ․ Իրանն ունի ռազմական տեխնոլոգիաներ, որոնց մասին ոչ ոք չգիտի
Իրանն ունի ռազմական տեխնոլոգիաներ, որոնց մասին ոչ ոք չգիտի, և ամերիկացիները կիմանան, երբ մենք դրանք կիրառենք։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ ծովակալ Ալի Ֆադավին, հայտնում է Mehr-ը։
Նա նշել է, որ Իրաքի հետ պատերազմի ժամանակ Իրանի զինված ուժերն իրենց ողջ զինտեխնիկան ներմուծում էին դրսից, մինչդեռ այժմ երկիրը մեծ առաջընթաց է գրանցել սեփական պաշտպանական կարողությունների ստեղծման հարցում։
«Մենք չկարողացանք անգամ փշալար արտադրել երկրի ներսում, բայց այսօր մեր ռազմական տեխնիկայի մի մասը վաճառում ենք համաշխարհային տերություններին։ Ոմանք ասում էին, որ մեզ պետք չէ նավակներ և ռազմանավեր պատրաստել, և մենք պետք է գնենք այս սարքավորումները, բայց մենք կարողացանք արագաշարժ նավակներ արտադրել... Մենք 1984 թվականին Չինաստանից «երկիր-երկիր» հրթիռներ գնեցինք, բայց հետո որոշեցինք ինքներս հրթիռներ արտադրել, և այսօր կարողացանք 2000 կիլոմետր հեռահարությամբ թևավոր հրթիռ արտադրել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ նախկինում Միացյալ Նահանգները բազմաթիվ ռազմանավեր է ունեցել Պարսից ծոցում, սակայն ամերիկացիներն այսօր չունեն այդպիսի ներկայություն։ «Այսօր ամերիկացիները փախել են տարածաշրջանից՝ չնայած Պարսից ծոցում 373 ռազմանավ և ավիակիր ունեին։ Որովհետև գիտեին, որ պատերազմի դեպքում ամերիկյան ռազմանավերը խորտակվելու են»:
Ֆադավիի խոսքով՝ «մենք ռազմական ոլորտում ունենք տեխնոլոգիաներ, որոնց մասին ոչ ոք չգիտի, և ամերիկացիները կիմանան դրանց մասին, երբ մենք դրանք կիրառենք»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 17:02
Госдеп США официально объявляет Сюник «спорной территорией» при пособничестве (премьер-министра Армении Никола - ред.) Пашиняна. Для ясности выделю несколько ключевых моментов:
-
2025-07-15 16:41
Премьер-министр Армении Никол Пашинян ищет кандидатуру нового католикоса вместо Гарегина II, заявил РИА Новости председатель Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-15 16:38
До 85% выросла на российском рынке доля армянских коньяков, не соответствующих Гостам и законодательству РФ. Об этом сообщают Союз производителей коньяка, спирта и алкогольной продукции ("Союзконьяк") и Международная ассоциации "Антиконтрафакт".
-
2025-07-15 16:36
Армения и Россия достигли договоренности об усилении фитосанитарного контроля за экспортом армянских цветов. Об этом сообщил журналистам глава Инспекционного органа по безопасности пищевой продукции Армении Тигран Петросян.