Գյումրիում ծառը բարձրացած տղամարդը հրկիզել է իրեն. ի՞նչ վիճակում է նա
Գյումրիում` Սայաթ-Նովա 4 հասցեի մոտ, եղևնուն բարձրացած տղամարդն ինքնահրկիզվել է, նրան տեղափոխել են Գյումրու ԲԿ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 20-ին` ժամը 13։00-ի սահմաններում, 34-ամյա Արսեն Արշակյանը ծառն էր բարձրացել և սպառնում էր ինքնասպանություն գործել, եթե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը չգա իր մոտ։ Ապա սկսել էր խոսել քաղաքական ու հոգևոր թեմաներից և պահանջել, որ իրեն լսեն` հայտարարելով, որ իր մոտ տարատեսակ թունավոր նյութեր կան: Նա նշել էր, որ իր ակցիան քաղաքացիներին թմբիրից արթնացնելու կոչ է։ Տղամարդուն չէին կարողացել ծառից իջեցնել ո՛չ իրավապահները, ո՛չ էլ տարածք եկած հոգևորականը։
Գյումրու ԲԿ–ի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ տղամարդը շտապօգնության մեքենայով է բուժկենտրոն տեղափոխվել։
«Տղամարդը, ըստ նախնական տվյալների, մարմնի 30-40 տոկոս այրվածքներ ունի` երբեմն նաև 4-րդ աստիճանի հասնող։ Այրվածքներ է ստացել մարմնի տարբեր հատվածներում` դեմք, իրան, շնչուղիներ։ Նրա մոտ նաև այրվածքային շոկ է»,–ասաց Խաչատրյանը։
Փոխտնօրենի խոսքով` 34-ամյա տղամարդու վիճակը ծանր է։ Հետազոտելուց հետո նրան կտեղափոխեն վերակենդանացման բաժանմունք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 19:41
Новые санкции США против компаний из Китая связаны с торговлей нефтью в интересах Тегерана, сообщила официальный представитель госдепа Тэмми Брюс. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-09 19:40
Дональд Трамп перенёс введение повышенных импортных пошлин с 9 июля на 1 августа. При этом он направил лидерам Японии, Южной Кореи, Таиланда, ЮАР и других стран письма с предупреждением о новых тарифах – от 25% до 40%. Об этом сообщает BBC.
-
2025-07-09 19:38
9 июля министр обороны Армении Сурен Папикян провел телефонный разговор с министром обороны и поддержки вооруженных сил Исламской Республики Иран, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает Министерство обороны Армении.
-
2025-07-09 19:35
Защита обжалует решение суда об аресте депутата от оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна в течение 10 дней. Об этом журналистам сообщил адвокат Смбат Минасян.