Последние новости

Այսուհետ Երևանում հրավառություն կանեն միայն տոներին և միայն 2 հրապարակում

Երևանի քաղաքապետարանն արգելել է Երևանում հրավառությունները` բացառությամբ Հանրապետության և Ազատության հրապարակների։ Նման որոշում է կայացվել Երևանի ավագանու այսօր կայացած նիստում, տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից։

«Հանրապետության ու Ազատության հրապարակներում հրավառությունը թույլատրվելու է միայն տոն օրերին՝ տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ: Մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումն այսուհետ կարգելվի Երևանում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ` նախագիծը ներկայացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` ասելով, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, որոնց պարագայում հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ:

Ավինյանի խոսքով` կա նաև օրենսդրական փաթեթ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ. նախատեսվելու է հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ