Последние новости

Միրզոյան․ Մենք քննարկելու ենք շատ կարևոր հարցեր և մեր երկրների, և ՀԱՊԿ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստը:

 


ԱԳՆ-ից հայտնում են, որ նիստին բացման խոսքով հանդես է եկել արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ողջունում եմ ձեզ Երևանում` արտաքին գործերի նախարարության շենքում: Ուրախ եմ տեսնել բոլորիդ:

Այսօր մենք անցկացնում ենք արտաքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ վաղն առկա ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը: Մենք քննարկելու ենք շատ կարևոր հարցեր, կարևոր մեր երկրների և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ համար:

Մեզ համար այս հանդիպումը կարևոր է նաև, քանզի այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։

Մեր օրակարգում է մոտ երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին և, իհարկե, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

Նախագծերի և հարցերի մեծ մասն արդեն համաձայնեցված է. երեկ և այսօր Համաձայնեցման հանձնաժողովն աշխատել է Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ:

Հուսով եմ, որ կունենանք մտքերի արդյունավետ փոխանակում և առաջարկում եմ սկսել աշխատանքները:

Շնորհակալություն»,- ասում է նախարարի ելույթում:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ