Զախարովան անդրադարձել է ռուս զինվորականների գնդակահարության մասին ՄԱԿ-ի գնահատականին
ՄԱԿ-ը Դոնբասում ռուս զինվորականների գնդակահարությունը գնահատելիս թաքնվում է ընդհանուր արտահայտությունների հետևում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Տվյալ դեպքում թաքնվում են ընդհանուր արտահայտությունների հետևում`խուսափելով փաստերի որևէ գնահատումից»,-գրել է Զախարովան իր Telegram-ալիքում մեկնաբանելով հաղորդագրությունն այն մասին, որ Դոնբասում ռուս զինվորականների նկատմամբ հաշվեհարդարի տեսագրության հետ կապված` ՄԱԿ-ում մտահոգված են մարդու իրավունքների ցանկացած խախտմամբ:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, թե ինչպես Բուչայի իրադարձությունները գնահատելիս ՄԱԿ-ում «ավելի քան խոսքառատ էին, կոնկրետ և նախաձեռնող»:
«Վիագրայի մասին, ինչպես բոլորս հիշում ենք, նրանք ի սրտե զեկուցում էին, թեև, ինչպես պարզվեց, որևէ տվյալ կամ դրանք հավաքելու լիազորություն չեն ունեցել»,-նշել է Զախարովան:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր սպանել են 10 գերեվարված ռուս զինծառայողների։
Նոյեմբերի 18-ին համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ուկրաինացի զինվորականները գնդակահարում են ռուս զինվորներին, որոնք գերի էին հանձնվել և պառկած էին գետնին: Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևի տեղեկություններով` դա տեղի է ունեցել ԼԺՀ-ի Մակեևկա գյուղում։
Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարն այդ միջադեպն անվանել է ցուցադրական, հանցանք առաջացնող և հայտարարել է, որ կպահանջի միջազգային հետաքննություն անցկացնել: Խորհուրդը տեսանյութը կուղարկի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Amnesty International, Կարմիր խաչի միջազգային կոմիտե և այլ կազմակերպություններ:
Ավելի ուշ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ներկայացուցիչների կողմից ռուս զինծառայողների զանգվածային գնդակահարման փաստի առթիվ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 19:41
Новые санкции США против компаний из Китая связаны с торговлей нефтью в интересах Тегерана, сообщила официальный представитель госдепа Тэмми Брюс. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-09 19:40
Дональд Трамп перенёс введение повышенных импортных пошлин с 9 июля на 1 августа. При этом он направил лидерам Японии, Южной Кореи, Таиланда, ЮАР и других стран письма с предупреждением о новых тарифах – от 25% до 40%. Об этом сообщает BBC.
-
2025-07-09 19:38
9 июля министр обороны Армении Сурен Папикян провел телефонный разговор с министром обороны и поддержки вооруженных сил Исламской Республики Иран, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает Министерство обороны Армении.
-
2025-07-09 19:35
Защита обжалует решение суда об аресте депутата от оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна в течение 10 дней. Об этом журналистам сообщил адвокат Смбат Минасян.