Եվրախորհրդարանը Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր պետություն է ճանաչել
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ստրասբուրգում ձայների մեծամասնությամբ Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելու մասին բանաձևին, հաղորդում է DW-ը։
Այդպիսով եվրապատգամավորները մտադիր են հող նախապատրաստել, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկեն միջազգային տրիբունալի առջև։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։
Եվրամիությունում իրավական հիմք չկա երրորդ երկիրը ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելու համար։ Այս մասին ասել է ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը 2022 թվականի հոկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Այս կապակցությամբ Եվրախորհրդարանն իր բանաձևում կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին իրավական հիմք մշակել ահաբեկչության հովանավոր պետությունների և ահաբեկչությանը դիմող պետությունների համար։
Նման սահմանումը կարող է հանգեցնել կոշտ պատժամիջոցների և սահմանափակումների։ Դրանից հետո ԵՄ-ն պետք է քննարկի Ռուսաստանը Դաշնությունը ԵՄ-ի՝ ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակում ներառելու հարցը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».