Ռուբեն Վարդանյան․ Իրավիճակն իսկապես չափազանց լուրջ է
Արցախի Հանրապետության պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող նախարարներն այսօր ազատվել են աշխատանքից, սոցցանցի իր էջում կատարած գրառման մեջ նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ նրանցից չորսը կշարունակեն պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մյուսների փոխարեն պաշտոնակատարներ կնշանակվեն փոխնախարարները:
«Ինչո՞ւ եմ այդպես որոշել:
Իմ Արցախ գալու պատճառը, ինչպես բազմիցս ասել եմ, ստեղծված ճգնաժամային իրավիճակն է: Իրավիճակն իսկապես չափազանց լուրջ է: Սա մեզնից պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ, ճկունություն:
Ամենայն հարգանքով եմ վերաբերվում բոլոր նախարարներին, որոնցից ոմանք պաշտոնն ստանձնել են հետպատերազմական բարդ շրջանում ու ամեն ինչ արել՝ այդ փուլը հաղթահարելու համար: Շնորհակալ եմ նրանց, գնահատում եմ նրանց անցած ճանապարհը: Վստահ եմ, որ նրանք պետք են լինելու Արցախին:
Ես խոսել եմ նաև բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների հետ և հանձնարարել, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց աշխատանքին՝ ապահովելով կառավարության գործունեության անխափանությունը։ Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով՝ հետևյալ սկզբունքների հիման վրա՝ պրոֆեսիոնալիզմ, թիմային աշխատանք, թափանցիկություն, հետևողականություն ու կարգապահություն, ժողովրդին ծառայելու պատրաստականություն, պետական շահը նեղ անձնականից վեր դասելու գիտակցում և, իհարկե, ամենակարևորը՝ սեր ու նվիրվածություն հայրենիքի նկատմամբ»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».