Պուտին․ ՀԱՊԿ-ի երկրների տարածք ահաբեկիչների ներթափանցման վտանգը նախկինի պես մեծ է
ՀԱՊԿ անդամ պետությունների տարածք տարբեր միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ներթափանցման վտանգը նախկինի պես մեծ է։ Երևանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին իր ելույթում այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին։
Նրա խոսքով` Աֆղանստանում բավական բարդ իրավիճակ է, իսկ Կենտրոնական Ասիայի երկրների բնակչության շրջանում ծայրահեղական գաղափարախոսության տարածումը մեծացնում է տարածաշրջանում արմատականների ակտիվացման վտանգը:
«Սա, ըստ էության, վերաբերում է մեր բոլոր երկրներին»,-ասաց Պուտինը։
ՌԴ նախագահը նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է շարունակեն սերտորեն համակարգել աշխատանքը աֆղանական խնդիրների բոլոր ասպեկտների շուրջ, իսկ իրավասու ծառայությունները պետք է շարունակեն աշխատանքն ահաբեկչության, ծայրահեղականության և թմրանյութերի դեմ սպառնալիքները ժամանակին բացահայտելու նպատակով:
Պուտինը շեշտեց` պետք է չեզոքացնել այդ սպառնալիքներն իրենց արդյունավետությունն ապացուցած համատեղ հատուկ գործողությունների և օպերատիվ միջոցառումների շնորհիվ։
«Մենք կաջակցենք Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը»,–ասաց նա։
Պուտինը հիշեցրեց, որ Մոսկվայում անցած շաբաթ կայացել է այդ թեմայով հերթական նիստը։ Այս պահին առաջնային խնդիր է աֆղանական ներառական կառավարության ապահովումը, որում կընդգրկվեն բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչները:
Հավելենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.