ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Սիրիայի և Թուրքիայի առաջնորդների հանդիպման համար
Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպման համար, եթե կողմերը փոխադարձ ցանկություն հայտնեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
«Նման հանդիպումը բացառիկ կարևոր նշանակություն ունի, սակայն այն պետք է համապատասխան ձևով նախապատրաստվի, դրա համար որոշակի պայմաններ պետք է հասունանան», – նշել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։
Ինչպես ընդգծել է Լավրենտևը, կարևոր է, որ այդ հանդիպման արդյունքները ճիշտ ազդակներ ուղարկեն հակամարտության բոլոր կողմերին, որպեսզի այն նպաստի սիրիական կարգավորմանը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հնարավոր հանդիպման մասին։ Դրանից հետո կառավարական շրջանակներին մոտ կանգնած՝ «Hürriyet» թուրքական թերթի սյունակագիր Աբդուլկադիր Սելվին հայտնել էր, որ նախագահների հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».