Զախարովա․ ՀԱՊԿ-ն միշտ բաց է շահագրգիռ կողմերի հետ համագործակցության համար
ՀԱՊԿ-ն միշտ բաց է շահագրգիռ կողմերի, միջազգային կառույցների հետ համագործակցության համար և պատրաստ է երկխոսության իրավահավասարության և հարգանքի հիման վրա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ կան մի շարք ոլորտներ, որոնցում նման համագործակցությունն արդյունավետ կլիներ։ «Խոսքը միջազգային մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելն է, ներառյալ՝ միջազգային ահաբեկչությունը, թմրանյութերի անօրինական շրջանառությունը, տեղեկատվական անվտանգությունը։ Կան նաև ոչ պակաս կարևոր ոլորտներ, որտեղ ջանքերի միավորումը չափազանց պահանջված կլիներ խաղաղության, անվտանգության ապահովման տեսանկյունից»,-ասել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ 2021 թվականին ՀԱՊԿ-ում ուժի մեջ են մտել նորմատիվ փաստաթղթերը, որոնք հաստատում են ՀԱՊԿ-ին կից դիտորդի և կազմակերպության գործընկերոջ կարգավիճակը։ Զախարովան կարծում է, որ դա հնարավորություններ է ստեղծում՝ միավորելու շահագրգիռ ինտեգրացիոն միավորումներին և պետություններին կառույցի աշխատանքում։ Կառույցի առաջնահերթ գործընկերների թվում են, նրա խոսքով, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 09:26
Двое армянских борцов-вольников завоевали медали на чемпионате Европы U-20 в Италии, сообщает Федерация борьбы Армении.
-
2025-07-07 09:25
Лидер движения «Священная борьба», политзаключенный, архиепископ Баграт Галстанян написал письмо из УИУ «Ереван-Кентрон».
-
2025-07-07 09:22
Минэкономики Армении заплатило авиакомпании Wizz Air 50 тыс. евро за маркетинговые и рекламные материалы о туристической привлекательности страны.
-
2025-07-07 09:21
Источник рассказал, что сейчас в Москве готовится делегация, которая на наступающей неделе неофициально отправится в Баку с целью попытаться неформально урегулировать конфликт между двумя странами. Об этом пишет Telegram-канал ВЧК-ОГПУ.