Մեկնարկել է «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2022»-ը
Ժամը 17-ից Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագիրը կրող 25-րդ հեռուստամարաթոնը։
Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ հեռուստամարաթոնի մեկնարկը կտրվի Հայաստանում, այնուհետև այն կտեղափոխվի Լոս Անջելես և կցուցադրվի տեղական ժամանակով ժամը 14-ից 20-ը:
Հանրային hեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռուստամարաթոն-2022»–ը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կներկայանա հաշվետու ֆիլմի տեսքով՝ 3 ժամ տևողությամբ, որի ընթացքում Հիմնադրամի թիմը կներկայացնի 2021-22 թվականներին իրականացված և ընթացիկ բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերը:
Հեռուստամարաթոնը կսփռվի նաև արբանյակային կապով՝ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության կայքէջում՝ www.1tv.am, իսկ նոյեմբերի 24-ից հետո ամբողջությամբ կտեղադրվի Հիմնադրամի կայքէջում և ֆեյսբուքյան էջում։
«Հիմնադրամի ծրագրերի շնորհիվ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները վերագտնում են իրենց և վերադառնում բնականոն կյանք: Արցախում հարյուրավոր արցախցիներ արդեն իսկ տեղափոխվել են նոր բնակարաններ, հարյուրավոր բնակարանների և տների կառուցումը դեռ ընթացքի մեջ է: Կառուցվել են խոշոր ճանապարհներ, ջրատարներ, հիմնանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ և այլն:
Սյունիքի, Շիրակի, Արմավիրի և Տավուշի բազմաթիվ սահմանային համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերի շնորհիվ, այդ բնակավայրերի մեր հայրենակիցները շենացնում են իրենց հայրենի հողը, Գյումրի քաղաքը բեռնաթափվում է տնակավաններից: Այս բոլոր ծրագրերը դեռ սկիզբն են այդչափ նշանակալի իրականացրած ու կենսական կարևորության նոր ծրագրերի մեկնարկի», - ասված է հաղորդագրությունում:
Azatutyun.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».