Լուսինե Ավանեսյանը՝ ԱԳ նախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածության վերաբերյալ
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը մեկնաբանություն է տվել մամուլում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, թե Արցախում Արտաքին գործերի նախարարի պաշտոնում քննարկումներ են ընթանում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունների շուրջ, հայտնում է «Արցախպրես»-ը։
«Հրապարակ» օրաթերթի հարցադրմանն ի պատասխան Լուսինե Ավանեսյանը նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահը Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակում դեռևս չի կատարել, և Դավիթ Բաբայանը շարունակում է կատարել ԱԳ նախարարի լիազորությունները՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։
«Ամենայն հարգանքով վերաբերվելով պարոնայք Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի դիվանագիտական փորձին` նշեմ, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ Արցախի Հանրապետության Նախագահը նրանց չի արել և նման հարց այս պահին օրակարգում չկա։
Երբ հստակ որոշում կայացվի, ինչպես ԱԳ, այնպես էլ մյուս նախարարների նշանակումների վերաբերյալ հրամանագրերը կհրապարակվեն»,-ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը:
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Արցախում Արտաքին գործերի նախարարի պաշտոնում քննարկվում է Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունները։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.