ՔԿ․ 44-օրյա պատերազմի գործով մի շարք պաշտոնատար անձինք են հարցաքննվել
2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատածում Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրգործով մի շարք պաշտոնատար անձինք են հարցաքննվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ–ից։
Իսկ թե ովքեր են կոնկրետ հարցաքննվել, ՔԿ–ն չի մանրամասնել` ելնելով նախաքննության շահերից: ՔԿ–ից չեն հայտնել նաև, թե ինչ փուլում է վարույթի նախաքննությունը։
Միաժամանակ ՔԿ–ից հիշեցրել են, որ հարուցված քրգործով հարցաքննվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և նա վկայի կարգավիճակ ունի։
Հիշեցնենք, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները քանիցս բողոքի ակցիա են արել դատախազության շենքի առջև:
Նրանք պահանջում էին, որ դատախազությունը հարուցված գործը փոխանցի ԱԱԾ-ին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 05:11
Дело депутата парламентской фракции «Армения» Артура Саркисяна направили в Ереванский суд общей юрисдикции районов Аван и Нор Норк для применения ареста в качестве меры пресечения. Об этом сообщил депутат фракции «Армения» Гарник Даниелян.
-
2025-07-09 05:08
Надеемся, что скоро будет заключено мирное соглашение между Азербайджаном и Арменией, заявил госсекретарь США Марко Рубио на заседании кабинета президента страны Дональда Трампа.
-
2025-07-09 05:05
Католикос Великого дома Киликийского Арам Первый призвал положить конец ситуации, сложившейся вокруг Армянской Апостольской церкви.
-
2025-07-09 05:02
Группа компаний "Ташир" призывает правоохранительные органы Армении действовать строго в рамках законодательства, исключая любые элементы давления. Об этом говорится в заявлении пресс-службы ГК.