«Հրապարակ». ԵՐԲ ԿՀՐԱՎԻՐՎԻ ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այս տարվա օգոստոսի 26-ին խորհրդակցություն էր հրավիրել՝ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ, և հայտարարել սեպտեմբերի 2-րդ կեսին Արցախի և Հայաստանի միջև միջխորհրդարանական նիստ գումարելու մասին։
Սեպտեմբերն անցավ, հոկտեմբերը՝ նույնպես, սակայն միջխորհրդարանական նիստ այդպես էլ չի գումարվում, որի մասին, ի դեպ, ԱՀ խորհրդարանին խոստացել են հայաստանյան գործընկերները։
Մենք տեղեկացանք, որ սեպտեմբերի 13-ի պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի օրենսդիրներն Արցախի գործընկերներին առաջարկել են պայմանավորվածությունը հետաձգել և նիստը հրավիրել ավելի ուշ, սակայն մինչ օրս տեղից չեն շարժվում։
Հիշեցնենք, որ պատերազմից հետո Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում, որքան էլ ընդդիմությունն ու արցախցիները ջանքեր գործադրեցին, որ այն ձևավորվի։ ՔՊ-ականները 2021-ի ընտրություններից ի վեր հանձնաժողովն այդպես էլ չձևավորեցին և համառորեն խուսափում են ձևավորելուց ու նիստեր հրավիրելուց»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.