Ստոլտենբերգը հայտարարել է Ուկրաինայի համար ձմռան «սարսափելի սկզբի» մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Ուկրաինայի համար ձմռան «սարսափելի սկզբի» մասին՝ ափսոսանք հայտնելով, որ «սրանք դժվար ժամանակներ են նաև մնացած Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար»՝ հաշվի առնելով էներգիայի և պարենային ապրանքների գների աճը:
Նա խոստովանել է, որ «մենք բոլորս վճարում ենք» Ուկրաինայի պատերազմի համար։ Դաշինքի գլխավոր քարտուղարը մխիթարությունը տեսել է նրանում, որ եթե ՆԱՏՕ-ի անդամները դրա համար վճարում են փողով, ապա ուկրաինացիները «վճարում են արյամբ»։
Չնայած դրան՝ Ստոլտենբերգը փաստացի բացառել է ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունը։
«Եթե մենք թույլ տանք, որ Պուտինը հաղթի, մենք բոլորս դեռ երկար տարիներ շատ ավելի բարձր գին կվճարենք: Եթե Պուտինը և մյուս ավտորիտար առաջնորդները տեսնեն, որ ուժը պարգևատրվում է, նրանք կրկին ուժ կկիրառեն իրենց նպատակներին հասնելու համար։ Այդպիսով մեր աշխարհն ավելի վտանգավոր կդառնա։ Ուստի մեր շահերից է բխում Ուկրաինային աջակցելը», - ասել է նա՝ հավելելով, որ «մենք պետք է հիշենք՝ ինչի պատճառով է այս պատերազմը»։
«Այն, ինչ կատարվում է բանակցությունների սեղանի շուրջ կախված է նրանից, թե ինչ է կատարվում մարտի դաշտում։ Հետևաբար խաղաղ լուծման հնարավորությունը մեծացնելու լավագույն միջոցը Ուկրաինային աջակցելն է», - ասել է նա՝ հասկացնելով, որ ՆԱՏՕ-ն կշարունակի Ուկրաինային զինել այնքան, որքան կպահանջվի։
«Ավելի երկարատև հեռանկարում մենք Ուկրաինային կօգնենք խորհրդային սարքավորումներից անցնել ժամանակակից ստանդարտներին։ Մենք կհանդիպենք ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ Ուկրաինայի ամենակարևոր պահանջները և մեր երկարատև աջակցությունը քննարկելու համար», - նշել է նա։
Ստոլտենբերգը հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարների հետ ծրագրված հանդիպումների մասին։ «Մեր երեք գործընկերները տարբեր կերպ են բախվում Ռուսաստանի ճնշմանը։ Ուստի մեր հանդիպման ժամանակ մենք քայլեր կձեռնարկենք ՝ օգնելու նրանց պաշտպանել իրենց անկախությունը և ամրապնդել իրենց պաշտպանվելու կարողությունը»,- ասել է նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-02-04 15:55516
Удары США и Израиля по Ирану – экзистенциональная угроза для Армении. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявил профессор американского университета Лихай, политолог Арман Григорян.
-
2023-02-04 15:53495
Сейчас одна из наших задач – держать тему Арцаха в центре внимания мировой общественности. Об этом написал на своей странице в Facebook госминистр Арцаха Рубен Варданян.
-
2023-02-04 15:43390
Сейчас мы имеем дело с политикой, когда глава страны занимается не политикой, а оправданием собственной беспомощности, провалов и неэффективности собственной политики внешними причинами. Об этом заявил в интервью программе «Прессинг» заместитель председателя АНК Левон Зурабян.
-
2023-02-04 13:30590
В Ереване проходит международный круглый стол-обсуждение на тему «Армения и глобальное противостояние Россия-Запад: итоги 2022 года».