ՌԴ ՊՆ-ը Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ է տվել կասկածի տակ չդնել խաղաղապահների գործունեությունը
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի (ՌՄԿ) ներկայացուցիչներն արձագանքել են Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ խաղաղապահների տեղեկատվական ամփոփագրում օգտագործված Մագավուզ տեղանվան շուրջ վրդովմունքի վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է. «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնական և մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից հաստատված տեղագրական քարտեզներով սահմանված տեղանուններ:
Մագավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ ավելի վաղ և բազմիցս Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ ոչ ադրբեջանական տեղանուններ: Սակայն դա տեղեկատվական հարթակում պահանջների չի հանգեցրել։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաև այդ տեղանունները։
Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ և ուղղված է հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկմանը և բազմիցս տարբեր հանդիպումների ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաների կողմից արժանացել է բարձր գնահատականի՝ դրանց արդյունավետության համար։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրերում հրապարակված հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրվում են խաղաղապահների դիտակետերում՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկա, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի:
Վատ չէր լինի, որ ԱՀ ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում, շարունակի աշխատանքը՝ պահպանելու խաղաղությունը տարածաշրջանում»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 11:15
Президент Азербайджана Ильхам Алиев не слишком заинтересован в установлении мира с Арменией. Мир между сторонами может быть достигнут лишь путём внешнего давления на Азербайджан.
-
2025-07-16 11:07
Исследователи обнаружили, что у этих, казалось бы разных животных, есть нечто общее – их глаза светятся в темноте. Более того, новое исследование показывает, что это на самом деле происходит по одной и той же причине.
-
2025-07-16 10:35
Союз армян России проведет международную онлайн-конференцию в защиту Армянской апостольской церкви. Об этом заявил РИА Новости глава САР Ара Абрамян.
-
2025-07-16 10:33
Владелецу ГК «Ташир» Самвелу Карапетяну предъявили новое обвинение - в отмывании денег, якобы полученных в результате деятельности нескольких компаний. Об этом сообщает Совет по защите Карапетяна в соцсетях.