Երևանը ՌԴ-ին առաջարկել է աբխազական երթուղին օգտագործել պարենային բեռների համար
Հայկական կողմը ռուս գործընկերներին առաջարկել է Աբխազիայով անցնող տրանսպորտային երթուղին օգտագործել Հայաստանից Ռուսաստան պարենային ապրանքներն անցկացնելու համար: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը:
Նա պարզաբանել է, որ հարցը քննարկվել է նոյեմբերին ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած ռուսական պատվիրակության այցի ժամանակ:
«Վրաց-աբխազական սահմանը փակ է, սակայն կան միջազգային կոնվենցիաներ, որոնք թույլ են տալիս ապահովել պարենային ապրանքների հոսքը նշված երթուղով։ Եվ մենք կցանկանայինք օգտագործել աբխազական ճանապարհը, հաղորդակցության ուղիները։ Բայց դա քաղաքական կամք է պահանջում հենց Վրաստանում»,-ասաց Սանդիկովը։
Նրա խոսքով` մտածելու տեղիք է տվել, այսպես կոչված, «հացահատիկային գործարքը»: Ուստի հայկական կողմը բարձրաձայնել է իր առաջարկը ռուս գործընկեր խորհրդարանականների համար, նրանք ի գիտություն են ընդունել և խոստացել մշակել այն։
Սանդիկովը նշեց, որ հարցը կքննարկվի արդեն 2023 թվականի սկզբին Մոսկվայում կայանալիք պրոֆիլային կոմիտեների հանդիպման ժամանակ։ Եթե ռուսական կողմն աջակցի այդ գաղափարին, ապա Երևանը ջանքեր կգործադրի և հարցը կքննարկի վրացի գործընկերների հետ։
Պատգամավորը կարծում է, որ դա հիանալի հնարավորություն կլինի Լարսի ճանապարհը բեռնաթափելու համար: Նա Ռազմավիրական ճանապարհի հետ կապված ներկայիս իրավիճակը որակեց որպես «բարդ և մշակման կարիք ունեցող»:
Այս համատեքստում Սանդիկովը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ վավերացրել է նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը։
«Էլեկտրոնային կապարակնիքները թույլ են տալիս առցանց ռեժիմով հետևել ամբողջ լոգիստիկային և մաքսային ընթացակարգերն անցնել էլեկտրոնային ձևաչափով, ընդ որում` բեռնատարը կարող է կանգ չառնել սահմանին»,- պարզաբանեց Սանդիկովը` հավելելով, որ նույնիսկ դա այսօր չի փրկի իրավիճակը Լարսում, որը շարունակում է Ռուսաստանի ամենածանրաբեռնված ցամաքային սահմանային անցակետերից մեկը մնալ։
Պատգամավորը նշեց, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով հենց այդ մաքսակետն է ընդունում ապրանքների հիմնական հոսքը, ինչը բացասաբար է անդրադառնում
Այս հարցը սուր է դրված իշխանության բոլոր մակարդակներում։ Սանդիկովն այս կապակցությամբ հիշեցրեց, որ 2019 թվականին, նաև հայկական կողմի ջանքերի շնորհիվ, Ռուսաստանը ֆինանսական միջոցներ է ներդրել մաքսակետի ենթակառուցվածքի բարելավման համար։ Արդյունքում Վերին Լարսի անցակետի թողունակությունը մեկ օրում անցակետերը հատող 150-200 տրանսպորտային միավորից հասել է 900-ի։
Ինչ վերաբերում է լաստանավային հաղորդակցության գործարկմանը և Իրանի տարածքով ապրանքների դիվերսիֆիկացման այլընտրանքային ուղիներին` պատգամավորը նշեց, որ ամեն ինչ հանգում է լոգիստիկային` ժամանակի, փողի, վարչական ընթացակարգերի առումով։
Սանդիկովը կարծում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի միջև 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կատարումը և բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն առաջին հերթին ուղղված է ապրանքների և ուղևորների հոսքի դիվերսիֆիկացմանը այն երկրների սահմաններով, որոնք հասկանալի պատճառներով փակ են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 03:58
Патриарх Константинопольской епархии ААЦ, архиепископ Саак Машалян прокомментировал антицерковную кампанию премьера РА Никола Пашиняна.
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.