Մարզպետ․ Գեղարքունիքից տեղահանվածների ավելի քան 90%-ը վերադարձել է մշտական բնակության վայր
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը վերաբերող հարցեր է քննարկել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ալմազ Բուրկուտովի հետ։ Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
Բուրկուտովը հետաքրքվել է Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատրաստվածության և պատսպարման, մարզի ազդարարման համակարգի գործունեության, տեղահանված բնակչության վերադարձի, նրանց տնտեսություններին պատճառված վնասների վերականգնման հետ կապված հարցերով։
«Մոտ երկու ամիս է, ինչ սկսվել և շարունակվում է հրետակոծությունից վնասված բնակարանների վերականգման գործընթացը, որի արդյունքում տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է մշտական բնակության վայրեր։ Խոսքը 152 բնակարանների կամ շինությունների մասին է, որոնց սեփականատերերին տրվել են համապատասխան փոխհատուցումներ՝ վնասները վերականգնելու համար»,- ասել է մարզպետը։
Նա միաժամանակ նշել է, որ այդ ընտանիքներն ունեն նաև այլ կարիքներ ու աջակցության անհրաժեշտություն՝ կապված ձմեռացման, գյուղատնտեսական աշխատանքների և շատ այլ խնդիրների հետ։
Բուրկուտովը վստահեցրել է, որ իրենք մշտական կապի մեջ կլինեն Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուների հետ՝ ներդրվող մարդասիրական ծրագրերը հասցեկական և արդյունավետ իրականացնելու նպատակով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 05:11
Дело депутата парламентской фракции «Армения» Артура Саркисяна направили в Ереванский суд общей юрисдикции районов Аван и Нор Норк для применения ареста в качестве меры пресечения. Об этом сообщил депутат фракции «Армения» Гарник Даниелян.
-
2025-07-09 05:08
Надеемся, что скоро будет заключено мирное соглашение между Азербайджаном и Арменией, заявил госсекретарь США Марко Рубио на заседании кабинета президента страны Дональда Трампа.
-
2025-07-09 05:05
Католикос Великого дома Киликийского Арам Первый призвал положить конец ситуации, сложившейся вокруг Армянской Апостольской церкви.
-
2025-07-09 05:02
Группа компаний "Ташир" призывает правоохранительные органы Армении действовать строго в рамках законодательства, исключая любые элементы давления. Об этом говорится в заявлении пресс-службы ГК.