Թուրքիան պատրաստ է Սիրիայի հյուսիսային հատված ցամաքային ներխուժման
Ընդամենը մի քանի օր է պահանջվում, որ թուրքական բանակը պատրաստվի Սիրիայի հյուսիսում ցամաքային ներխուժման։ Նման որոշում կարող է ընդունվել երկուշաբթի կառավարության նիստում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին։
«Լիովին պատրաստ լինելու համար Թուրքիայի զինված ուժերին ընդամենը մի քանի օր է պետք»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ Թուրքիայի դաշնակից «սիրիական ապստամբները պատրաստ էին նման գործողության նոյեմբերի 13-ին Ստամբուլում ռմբակոծությունից ընդամենը մի քանի օր անց»:
«Գործողությունը կսկսվի մոտ ժամանակներս»,- ասել է նա։ «Դա կախված է միայն նախագահից»։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցամաքային գործողություն կսկսի, երբ «հարմար լինի»։
«Բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են։ Հիմա դա քաղաքական որոշում է»,- ասել է մեկ այլ թուրք պաշտոնյա։
Թուրք առաջին պաշտոնյան հայտարարել է, որ անխուսափելի է Մանբիջի, Քոբանիի և Թել Ռիֆաթի շրջաններին ուղղված ցամաքային գործողությունը՝ Թուրքիայի և նրա սիրիացի դաշնակիցների վերահսկողության տակ գտնվող տարածքները 2016 թվականից ի վեր ներխուժումների հետ կապելու համար:
Ըստ աղբյուրի, Անկարան կապի մեջ է եղել Մոսկվայի և Վաշինգտոնի հետ՝ կապված իր ռազմական գործողությունների հետ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.