Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները բանակցությունների ձախողման պատասխանատվությունը հայկական կողմի վրա դնելու փորձ է, որը կարող է հանգեցնել ռազմական էսկալացիայի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Դերենիկ Խաչատրյանը` մեկնաբանելով Ալիևի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է Ֆրանսիայի նախագահի մասնակցության պայմանով։
«Փարիզն արդեն իսկ կոշտ գնահատականներ է տալիս Ադրբեջանի վերջին շրջանի գործողություներին։ Այլ հարց է, թե որքանով Փարիզը ունի այլ գործիքակազմ Ադրբեջանի այս որոշման վրա որևէ ազդեցություն ունենալու համար։ Իմ կարծիքով` այդ գործիքակազմը խիստ սահմանափակ է, և նաև դրանով է պայմանավորված, որ Ալիևը կարողանում է համարձակ հայտարարություններ անել և փաստացի կասկածի տակ դնել Փարիզի միջնորդության հնարավորությունը»,–ասաց նա։
Խաչատրյանը հիշեցնում է, որ Ֆրանսիային բանակցային գործընթացից դուրս մղելը Ալիևի նպատակներից է, որը նա երբեք չի թաքցրել։ Իսկ պաշտոնական Փարիզի վերջին հայամետ գործողությունները Ալիևը պարզապես որպես առիթ է օգտագործում դրա համար։
Բանակցային գործընթացում Ֆրանսիայի ներկայության կարևորությունն ընդգծելով` մեր զրուցակիցը նշում է, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է Ֆրանսիայի միջնորդությունից, դա ևս մեկ հարված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատին։
Նա ընդգծում է, որ թեպետ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը անհնար է դարձել` կապված Ուկրաինայի իրադարձություններից բխող աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությամբ, սակայն հայկական կողմը փորձել է տարբեր ձևաչափերով բալանսավորել բանակցային գործընթացը` բանակցություններ վարելով Մինսկի խմբի համանախագահ երկրների ընձեռած հարթակներում` Վաշինգտոնում, Մոսկվայում, Փարիզում։
«Եվ Փարիզի մասնակցությունը նույն բրյուսելյան ձևաչափում կարելի է ընկալել ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշակի գործառույթներ վերաիմաստավորելու և կյանքի կոչելու մտադրության տեսանկյունից»,–ասում է Խաչատրյանը։
Հարցին` բրյուսելյան հանդիպմանը Փարիզի մասնակցությունը կարո՞ղ էր չեզոքացնել Հայաստանի համար հնարավոր անբարենպաստ զարգացումները, քաղաքագետը պատասխանեց, որ եթե Փարիզը նման զարգացումները չեզոքացնելու հնարավորություն ունենար, դա տեղի կունենար նաև նույն Պրահայի հանդիպման ժամանակ։
Միևնույն ժամանակ քաղաքագետը նշում է, որ թեպետ Բրյուսելի և Փարիզի դիրքորոշումներն իրարից չեն տարբերվելու, սակայն Ֆրանսիայի մասնակցությունը կարող էր լրացուցիչ նպաստ բերել հայկական կողմի բանակցային դիրքերին` ՀՀ–ին հնարավորություն տալով հղում անել նախկինում Մինսկի խմբի շրջանակներում կայացված որոշումներին։
«Մինչդեռ Բրյուսելը, ինչպես գիտենք, բանակցային գործընթացներին չի մասնակցել նախկինում։ Այդ իմաստով Բրյուսելն ավելի ազատ է, մեր հնարավորություններն էլ ավելի սահմանափակ են»,–ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ֆրանսիան «հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշում» որդեգրելու պատճառով այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին:
Հայաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Ալիևի խոսքերը, նշել է, որ Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն:
ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 17:05
В Армении такая ситуация, что журналистам надо забыть о законе относительно свободы информации, депутатам - регламент НС, гражданам - законов, потому что в РА нет закона, есть Никол Пашинян. Об этом заявил депутат от блока «Армения» Гегам Манукян, комментируя инцидент в Баграташене.
-
2024-04-25 17:00
В списке 1000 крупнейших налогоплательщиков Армении за январь-март 2024 года первое место заняла компания «Мобайл сентр Арт», заплатившая 19,9 млрд. драмов, а на втором месте оказался «Газпром» с налогом в 18,1 млрд. драмов. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе КГД Армении.
-
2024-04-25 16:58
Европейский парламент принял резолюцию о нарушениях прав человека в Азербайджане, призывающую Европейскую комиссию приостановить энергетическое сотрудничество с Азербайджаном и обусловить любое будущее сотрудничество с этой страной освобождением политзаключенных и улучшением общей ситуации с правами человека.
-
2024-04-25 16:57
Группа граждан перекрыла трассу Апаран –Спитак в знак солидарности с тавушцами, выступающими против территориальных уступок Азербайджану.