Իշխան Սաղաթելյան․ ՀՀ իշխանությունները Հայաստան չեն
Մարսելում ՀՅԴ 132-ամյակին նվիրված միջոցառմանն ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել ելույթով։
Նա նշել է, թե Դաշնակցությունը ստեղծվել է հայ իրականությունը փոխելու համար և փոխել է այն։
«Պատմության մեջ մենք շատ բան ենք տեսել․ փայլուն հաղթանակներից մինչև ծանր պարտություններ, վերելքներից մինչև ցավոտ վայրէջքներ, սակայն մեզ հաջողվել է պահպանել գլխավորը՝ ազատ, անկախ և միացյալ Հայաստանի իդեալը։ Ռուբեն Տեր-Մինասյանն ասում էր, պայքարից հոգնածը մահանում է, միայն պայքարի եռանդով լցվածն է, որ ապրում և տիրում է։ Ուրեմն ամեն գնով մեր ժողովրդի և պետականության համար կենսական պայքարը շարունակելն այսօր մեր գլխավոր առաքելությունն է», - նշել է Սաղաթելյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծել է՝ դեմ չեն խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը չի կարող լինել հայրենազրկման գնով, չի կարելի խաղաղության անվան տակ ժողովրդին տանել նոր կապիտուլյացիայի և ցեղասպանության։
«Մենք ունենք մեկ դրոշ՝ դա հայոց եռագույնն է, և ողջ հայ ժողովուրդը՝ անկախ իր քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից պետք է համախմբվի հայոց եռագույնի շուրջ։
Հայ ժողովուրդը, Հայաստանը և ՀՀ իշխանությունները նույնը չեն, ՀՀ իշխանությունները Հայաստան չեն, հետևաբար Հայաստանից պետք չէ հիասթափվել, հայրենիքը բոլորի կարիքն ունի», - հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.
-
2025-07-08 19:41
По делу о предполагаемом принуждении к участию сотрудников "Электрических сетей Армении" в митингах следствие провело обыски по 20 адресам. СК возбудил дело в отношении троих граждан. Об этом заявила пресс-служба СК.
-
2025-07-08 19:40
В Баку состоялось очередное заседание "суда" по "делу" бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна.
-
2025-07-08 19:37
Диаспора шокирована и возмущена риторикой властей Армении в отношении Армянской Апостольской святой Церкви и считает, что она требует осуждения. Об этом в Первопрестольном св. Эчмиадзине заявил в интервью Sputnik Армения предстоятель армянской епархии Канады, епископ Абгар Овакимян.