Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա. Կառավարությունը խոստանում է սուբսիդավորել
Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա շուրջ 8,5 դրամով` 200 դրամից դառնալով 208,415 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 29-ին հրավիրված նիստում միաձայն ընդունեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագիծը։
Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ է ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացրել և պատրաստել որոշման նախագիծ, ըստ որի, սոցիալապես անապահով խավի համար սակագինը կմնա նույնը՝ 180 դրամ, իսկ մնացած սովորական սպառողների համար սակագինը 200 դրամից կդառնա 208,5 դրամ:
Իսկ ՏԿԵ նախարարությունն էլ հայտարարել է, որ այսօրվա գործող և սահմանվելիք սակագների տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է: Այսինքն սպառողի համար ակագնի որևէ փոփոխություն չի լինի: Սուբսիդավորումը մեկ տարվա համար է:
Հիշեցնենք` դեռևս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանալու։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 17:19
Романос Петросян освобожден от должности руководителя Службы государственного контроля Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства республики.
-
2025-07-17 17:17
Росавиация предоставила допуски авиакомпании "Аэрофлот" и дочерней компании "Россия" к регулярным рейсам во второй город Армении - Гюмри.
-
2025-07-17 17:16
«В случае, если перед Грузией встанет вопрос о мире и стабильность или его отсутствии с безвизовым режимом с ЕС, то мы отдадим предпочтение миру и стабильности», - заявил в беседе с журналистами премьер-министр Грузии Ираклий Кобахидзе.
-
2025-07-17 17:11
Правоохранительные органы возбудили уголовное дело по факту уклонения от уплаты налогов в особо крупных размерах со стороны Прошянского коньячного завода.