Последние новости

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը զորամիավորումների ստուգումներ է նախաձեռնել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը նախաձեռնել է ենթակա զորամիավորումների, միավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ստուգումները սկսվել են նոյեմբերի 28-ին ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակում։

Համալիր ստուգումների նպատակը մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակի գնահատումն է:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ