Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ՈՒ ԱՎԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՈՆԱԾԱՌ ՈՒ ԼՈՒՅՍԵՐ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Պաշտոնական ողջ լրահոսը «տոնական» է՝ տոնածառ, լուսավորում, փակ փողոցներ, ամեն լույսի հետ՝ նորահայտ կինդերսյուրպրիզ փողատեր ավինյան։ Բոլոր կողմերից պաշտոնական լրահոսն ինչ-որ անհասականալի տոն է խոստանում։ Ու այդ լրահոսում իրարահաջորդ տեղեկությունները.
*Արցախում թշնամին նորից արկակոծել է, նաև՝ նռնականետերով, ունենք վիրավորներ…
*Թշնամին հայկական կողմին է փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մեր 13 նահատակների մասունքները։
*Թշնամին շարունակում է ագրեսիվ հայտարարություններ անել…
*Թշնամին….
Երկրի ներսում էլ թշնամական դրսևորումների պակաս չկա՝ պարեկներն են ծեծում անչափահասի, որ նիկոլի ճանապարհին ոչինչ չխանգարի… Երկրի անվտանգությամբ զբաղվելու պարտավորություն ունեցող կառույցը ԱԺ պատգամավորի նկատմամբ մատից ծծած գործ է հարուցում… Անհայտ ծագմամբ կառույցը վարչական հայց է ներկայացնում Եռաբլուրում իրենց զավակների շիրիմները պաշտպանող որդեկորույս ծնողների նկատմամբ… Իսկ Երևանում «թիթեռ» են նկարում ու ՀՀ Կառավարության անունից ազդարարում տոների մասին, շարունակում ձև տալ, թե տոնական տրամադրության մեջ են։
Ու այդ լույսերով ամեն ինչ ծածկելու չտես ու ծախսատար գործին անտարբեր նայում են մեր հայրենակիցները, ապա շտապում շուկա ու խանութ՝ «ամանորի» առևտրի։ Դեկտեմբերի 31-ին հեռուստացույցի առջև դիտելու են, թե ինչպես կառավարական շենքերն անճաշակ ու շաաաատ լուավորված են։ Բոշի եղի նման… որ չգիտեն որտեղ օգտագործեն։ Իսկ այսօր պաշտպանութան նախարարությունը հաղորդեց, թե թշնամին մեր 13 նահատակների մասունք է հանձնել Հայաստանին։ Անուններն անգամ չկան։ Նիկոլի ու ավինյանի անվան տոնածառ ու լույսեր և անանուն նահատակներ։
«Խրախճանք ժանտախտի ժամանակ» ...
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.