«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Անկայունության ռիսկերը պահպանվում են
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։
Այսպես՝
Անկայունության ռիսկերը պահպանվում են՝ թեև ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպը շարունակում է բարձր մնալ։
Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությամբ դեպի ՀՀ կապիտալի և մարդկանց ներհոսքով պայմանավորված, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) տեմպը շարունակում է բարձր մնալ՝ հոկտեմբերին կազմելով 17.5%, սակայն անկայունության ռիսկերը պահպանվում են: Սեպտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը որոշակիորեն դանդաղել էր, իսկ փոխարժեքը՝ որոշակիորեն արժեզրկվել՝ կապված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններով: Վերջինս ցույց է տալիս, որ ՀՀ տնտեսական աճն ապահովող գործոնները զգայուն են և իրավիճակի փոփոխության դեպքում կարող են չեզոքանալ: Հետևաբար, թեև աճի տեմպը հոկտեմբերին արագացել է, այնուամենայնիվ, պետք է քայլեր ձեռնարկել արտաքին դրական գործոնների չեզոքացման պարագայում տնտեսության դիմադրողականությունն ավելացնելու ուղղությամբ:
Հիմնականում պայմանավորված վերարտահանվող ապրանքախմբերի աճերով` ՀՀ արտաքին առևտրի բարձր աճերն ավելի են արագացել:
Արտահանման և ներմուծման ծավալները շեշտակի աճել են՝ հիմնականում պայմանավորված վերարտահանվող ապրանքատեսակների՝ մասնավորապես «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր», «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ» և «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ» ապրանքախմբերի աճերով: Այս երևույթը նույնպես ռիսկեր է պարունակում, քանի որ արտաքին աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պարագայում այն կարող է հանկարծակի կանգ առնել՝ հանգեցնելով բացասական տնտեսական հետևանքների:
Պետական բյուջեն դարձել է պակասուրդային, որը, սակայն, հեռու է պլանավորված մակարդակից:
Հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով, պետական բյուջեի պակասուրդը կազմել է 13 մլրդ դրամ, մինչդեռ 9 ամսվա ճշտված պլանով այն պետք է լիներ 232.4 մլրդ դրամ, իսկ տարվա ճշտված պլանը կազմում է 218.8 մլրդ դրամ: Նման շեղումների արձանագրման հարցում էական նշանակություն ունի կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը: Վերջիններս աճում են նախորդ տարվա համեմատ, սակայն պլանավորված մակարդակի համեմատ առկա է էական թերակատարում:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 17:02
Госдеп США официально объявляет Сюник «спорной территорией» при пособничестве (премьер-министра Армении Никола - ред.) Пашиняна. Для ясности выделю несколько ключевых моментов:
-
2025-07-15 16:41
Премьер-министр Армении Никол Пашинян ищет кандидатуру нового католикоса вместо Гарегина II, заявил РИА Новости председатель Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-15 16:38
До 85% выросла на российском рынке доля армянских коньяков, не соответствующих Гостам и законодательству РФ. Об этом сообщают Союз производителей коньяка, спирта и алкогольной продукции ("Союзконьяк") и Международная ассоциации "Антиконтрафакт".
-
2025-07-15 16:36
Армения и Россия достигли договоренности об усилении фитосанитарного контроля за экспортом армянских цветов. Об этом сообщил журналистам глава Инспекционного органа по безопасности пищевой продукции Армении Тигран Петросян.