Ո՞վ իրավունք ունի պատմել Հայաստանի մասին
2022 թ առաջին 10 ամսում Հայաստան է ժամանել ավելի քան 1.4 միլիոն զբոսաշրջիկ։ Ռուսաստան, Վրաստան, Իրան․ սրանք են այն հիմնական երկրները, որտեղից ժամանում են տուրիստները։ Ընդ որում՝ ոչ միայն զբոսաշրջիկներ, այլև զբոսավարներ են եկել Հայաստան։ Այսօր Երևանի փողոցներում ու Հայաստանի տարբեր անկյուններում կարելի է հանդիպել օտարերկրացի զբոսավարների, որոնք հայրենակիցներին պատմում են իրենց քիչ թե շատ ծանոթ Հայաստանի մասին։ Պրոֆեսիոնալ զբոսավորների հայկական ասոցացիայի անդամներն այստեղ խնդիրներ են տեսնում։ Նրանք պահանջում են՝ օր առաջ կարգավորել ոլորտը ու սահմանել՝ ով կարող է պատմել Հայաստանի մասին, իսկ ով չի կարող։
«Բարև ձեզ, ես Իգորն եմ, ճամփորդում եմ։ Այսօր մենք Երևանում ենք՝ Հայաստանի մայրաքաղաքում, միասին կշրջենք ու ես ձեզ կպատմեմ այս հին քաղաքի մասին»։
Իգորը մեկն է այն հարյուրավոր բլոգերներից, որոնք եկան Հայաստան տեսան, զարմացան, սիրահարվեցին։ Ու հիմա տեսածի մասին ոչ միայն իրենց համացանցային հետևորդներին են պատմում, այլև հենց հայաստանցիներիս։
Ամենատարբեր, յուրահատուկ հյուրանոցներ, բնության հրաշալիքներ ու շատերիս անհայտ պատմամշակութային կողոթներ։ Ռուս բլոգեր Նաստյան իր ինստագրամյան ու տելեգրամյան էջերում կարճ տեսահոլովակներով պատմում է, թե ինչ կարելի է տեսնել Հայաստանում։
Շուրջ 50 հազար հետևորդ ունեցող նրա ինստագրամի էջն այսօր ոչ միայն օտարալեզու, այլև հայկական մեծ լսարան ունի։ Արդեն շատերն են հենց ռուս բլոգերի միջոցով բացահայտում Հայաստանը։
Վերջին 10 ամսում օտարերկրացի զբոսավորների ու տուրիզմի մասնագետների ռելոկացիան ստիպել է տեղացի մասնագետներին անհանգստանալ ու խոսել ոլորտի թերի կարգավորված լինելու մասին։ Տուրիզմի փորձագետ Ռուբեն Փաշինյանը նկատում է՝ հավելյալ գովազդը երբեք ավելորդ չէ, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանը ակտիվ տեղեկատվական պատերամների մեջ է։ Սակայն բլոգինգը զբոսաշրջության հետ խառնել պետք չէ՝ ասում է նա։
«Շատ լավ է, որ այսքան շատ մարդիկ, հատկապես օտարերկրացի, եկել, գալիս ու գնում են Հայաստան, պատմում են Հայաստանի մասին ու ցույց են տալիս մեր երկիրը։ Բայց մի բան է երկիրը պարզապես ցույց տալ սոցցանցերում, պատմել սեփական տպավորությունների մասին, մեկ այլ բան է մյուս հյուրերին պատմել Հայաստանի մասին։ Այստեղ երկու տարբեր հայացքներ կան, ճամփորդողի տեսակետ և պրոֆեսիանալ գիդի»,– ասում է Ռուբեն Փաշինյանը։
Հայաստանում զբոսաշրջության ոլորտը բաց է, կարգավորումներ գրեթե չկան ՝ նկատում է Պրոֆեսիոնալ զբոսավորների հայկական ասոցացիայի փոխնախագահ Զարուհի Օրբելյանը։ Նա պնդում է, որ Հայաստանի մասին օտարերկրացիներին պետք է պատմեն միայն լիցենզավորված և հատուկ թույլտվություն ունեցող մասնագետները։
«Հայաստանը հերթական զբոսաշրջային երկիրը չէ, Հայաստանը բարդ աշխարհաքաղաքականություն ունեցող երկիր է, որն ունի իր խնդիրները ու նաև աշխարհին պատմելու կարևոր դրույթները, և շատ կարևոր է, որ այդ ամենը ճիշտ ներկայացվի։ Իհարկե, զբոսաշրջությունը առաջին հերթին հանգիստ է, արձակուրդ է, ժամանց է բայց նաև ունի շատ կարևոր ճանաչողական տարրը։ Իսկ Հայաստանի նման երկրի համար այս տարրը պետք է պետականորեն պաշտպանված լինի»,– ասում է Օրբելյանը։
Զբոսավար Աշոտ Լևոնյանը նույնպես այս իրավիճակն անընդունելի է համարում։ Նա վստահ է, որ զբոսավարը առաջին հերթին երկրի հայելին է։
«Զբոսավարը, անկախ ազգությունից, պետք է լինի մեր մշակույթի կրողը, իսկ դա միայն պատմությունը չէ, անգիր իմանալ այս կամ այն կոթողի կառուցման տարեթիվը դեռ բավարար չէ լավ զբոսավար լինելու համար։ Հյուրերին ամեն ինչ հետաքրքիր է՝ սկսած մշակույթից մինչև քաղաքականություն ու տնտեսություն, իսկ զբոսավարը պետք ներսում ապրող լինի, որպեսի կարողանա ինչպես հարկն է ներկայացնել այն ամենը, ինչը հետաքրքիր է զբոսաշրջիկին»,– ասում է զբոսավար Աշոտ Լևոնյանը։
Զբոսավարների հանրույթը առաջարկում է տուրիզմի ոլորտում աշխատողների ատեստավորման ու լիցենզավորման ինստիտուտ ներդնել, չէ՞ որ դա զարգացած երկրներում վաղուց ընդունված մեխանիզմ է։ Տուրիզմի փորձագետ Ռուբեն Փաշինյանն ասում է, որ այդ առաջարկը բազմիցս ներկայացրել են Զբոսաշրջության կոմիտե, քննարկումներ ու հանդիպումներ են եղել, սակայն համավարակը, պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները խանգարել են այն իրագործել։
«Օրինակ, եթե դուք այսօր գնաք Մեծ Բրիտանիա և փորձեք այնտեղ տուրիզմով զբաղվել, 99 տոկոս դա ձեզ մոտ չի ստացվի։ Եթե երջանիկ պատահականությամբ դուք կարողանանք կացության ու աշխատանքի թույլտվություն ստանալ, դա դեռ չի նշանակում, որ ձեզ «մոտ կթողնեն» տուրիզմի ոլորտին։ Որոշ ժամանակ այդ երկրում ապրելուց հետո միայն դուք կկարողանաք մասնակցել հատուկ դասընթացների, և միայն դրանից հետո ձեզ կասեն՝ ինչ կարող եք ու ինչ չեք կարող անել տուրիզմի ոլորտում»։
Զբոսաշրջությունը Հայաստանում համավարակից ու պատերազմից հետո աստիճանաբար վերականգնվում է, և հիմա ժամանակն է ոլորտը կարգավորելու՝ մասնագետները վստահ են այդ հարցում։ Միայն ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին Հայաստան է եկել ավելի քան 1.4 միլիոն զբոսաշրջիկ։ Այս թիվն արդեն մոտ է 2018-ի և 2019-ի ցուցանիշերին։ Սակայն դժվար է ասել՝ Հայաստան եկած մասնագետներից ով ինչքան է մնալու, աշխատելու ու նաև պատմելու մեր երկրի մասին։
ArmRadio.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.