ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակն անբավարար է
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակի ուսումնասիրության վերաբերյալ նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ։
NEWS.am-ի հետ զրույցում նրա պատշտպան Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ դատարան է դիմել Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինելու ավելի մեղմ խափանման միջոցով։
«Բժիշկները Ստեփան Գալստյանի առողջական վիճակն անբավարար են գնահատում։ Նա շարունակում է բուժում ստանալ քաղաքացիական հիվանդանոցում։ Ես վստահեցնում եմ, որ նրա նկատմամբ ընտրված կալանքն անհամատեղելի է իր հիվանդության հետ»,- ասաց նրա պաշտպանը։
Հիշեցնենք, որ Ստեփան Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։
Այս գործով անցնում են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։
Նշենք, որ կալանքի տակ է նաև Դավիթ Տոնոյանը, իսկ Դավիթ Գալստյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.
-
2025-07-08 19:41
По делу о предполагаемом принуждении к участию сотрудников "Электрических сетей Армении" в митингах следствие провело обыски по 20 адресам. СК возбудил дело в отношении троих граждан. Об этом заявила пресс-служба СК.
-
2025-07-08 19:40
В Баку состоялось очередное заседание "суда" по "делу" бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна.
-
2025-07-08 19:37
Диаспора шокирована и возмущена риторикой властей Армении в отношении Армянской Апостольской святой Церкви и считает, что она требует осуждения. Об этом в Первопрестольном св. Эчмиадзине заявил в интервью Sputnik Армения предстоятель армянской епархии Канады, епископ Абгар Овакимян.