Սարգսյանը` «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» հավելվածի մասին
«Ճանապարհորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածը, որը մշակվել է կորոնավիրուսի համավարակի շրջանում, բարձր արդյունավետություն է ցույց տվել, և դրա մի շարք մշակումներ կօգտագործվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում այլ թվային նախագծերի մշակման ժամանակ։ Այս մասին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։
Հավելվածը ժամանակին մշակվել է ԵԱԶԲ-ի կողմից և ավելի վաղ արժանացել է ADFIAP Sustainable Awards մրցանակին «Տեխնոլոգիաների զարգացում» անվանակարգում։
Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ՀՀ նախկին վարչապետը նշեց, որ հիմա, երբ համավարակը նահանջել է, և սահմաններն արդեն բաց են, նման պրոդուկտ կորցնելը սխալ կլիներ։ Այն բազմաթիվ օգտակար ծառայություններ ունի։
«Մեզ թվում է, որ հետագայում «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» նախագիծը կընդլայնվի։ Դա առաջին հերթին վերաբերում է ԵԱՏՄ երկրների` ընդհանուր շուկայում աշխատող քաղաքացիների առողջապահության ապահովման հարցերին։ Մեր հավելվածն այժմ զարգանում է այն ուղղությամբ, որպեսզի տեղեկատվություն պարունակի աշխատանքային միգրանտի առողջության մասին, և մենք փորձում ենք ստանդարտացնել տվյալները, որպեսզի դրանք ընդհանուր լինեն եվրասիական տարածքում»,-նշել է ԵԱԶԲ-ի փոխղեկավարը։
Ապագայում նախատեսվում է ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր բժշկական քարտի ստեղծում։ Դա կնպաստի ինչպես առողջապահական քաղաքականության ընդհանուր մոտեցումների մշակմանը, այնպես էլ ապահովագրական ընդհանուր համակարգի ներդրմանը, և տնտեսական միավորման պետությունների ապահովագրական ընկերությունները կարող են օգտվել դրանից:
Սարգսյանը նշել է, որ բջջային հավելվածը ներկայում 800 հազար օգտատեր ունի։ ԵԱԶԲ-ում գնահատում են հաճախորդներին և կզարգացնեն ծառայությունների ընդլայնման նախագիծը։
Ինչ վերաբերում է վերոնշյալ մրցույթին` այն երկրորդ անգամ է անցկացվում։ Ըստ մտահղացման, պետք է ընտրվեն ԵԱՏՄ երկրների ընկերությունների լավագույն նախագծերը, որոնք ուղղված են ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը։
Սարգսյանի խոսքով, 21-րդ դարում թվայնացումն առաջնային նշանակություն ունի կյանքի բոլոր, այդ թվում՝ ինտեգրացիոն ոլորտում։
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ գործունեությունը հիմնված է «չորս ազատությունների» վրա` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի։ Այդ ազատությունների իրականացումը համապատասխան ենթակառուցվածքներ է պահանջում, իսկ թվային տեխնոլոգիաները հենց դրա համար են նախատեսված։
Սարգսյանը նշեց, որ մրցույթի մասնակիցը հայտ ներկայացնելիս պետք է նկարագրի իր թվային նախագիծը, որն ինտեգրացիոն բաղադրիչ ունի։ Կարևոր է ինտեգրման խթանմանն ուղղված նոր մոտեցումներ, գաղափարներ գտնելը։
«Մեզ համար առաջնահերթությունը նախագծի բովանդակությունն է, որը պետք է համապատասխանի մանդատին», –հավելել է ԵԱԶԲ ղեկավարի տեղակալը:
Նշենք, որ Թվային նախաձեռնությունների հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին։ Հիմնադրամի նպատակն է ԵԱԶԲ անդամ պետություններին աջակցել թվային փոխակերպման գործիքների և պրակտիկաների ձևավորման (այդ թվում` տեղեկատվական ռեսուրսների ինտեգրման ոլորտում), մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացվող նախագծերի մշակմանն ու ֆինանսավորմանը մասնակցելու գործում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.