Թուրքիայում մի շարք երկրների դեսպանություններ նախազգուշացրել են անվտանգության սպառնալիքների մասին
Առնվազն երկու արևմտյան դեսպանություններ նախազգուշացումներ են ստացել Անկարայում անվտանգության նոր սպառնալիքների մասին, իսկ Սերբիան նախազգուշացրել է իր քաղաքացիներին չմեկնել երկիր Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից երկու շաբաթ անց:
Արևմտաեվրոպական երեք դեսպանություններ և մեկ խոշոր միջազգային կազմակերպություն Reuters-ին հայտնել են, որ թուրքական իշխանությունները իրենց զգուշացրել են հնարավոր սպառնալիքների մասին՝ խնդրելով չհրապարակել իրենց անունը՝ ելնելով հարցի զգայունությունից:
Reuters-ի փոխանցմամբ՝ խոշոր կազմակերպությունը աշխատակիցներին ուղղված նամակում ընդգծել է առևտրի կենտրոններում, ավտոբուսի կայարաններում և օդանավակայաններում ռիսկերը՝ կապված զինյալների կողմից պատասխան հարձակումների հնարավորության հետ:
Թուրքիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները հրաժարվել են մեկնաբանել նախազգուշացումները։
Մինչդեռ, սերբական Tanjug լրատվական գործակալությունը մեջբերել է երկրի արտգործնախարար Իվիցա Դաչիչի խոսքերը, որը հայտարարել է, որ երկրի քաղաքացիները պետք է խուսափեն առաջիկա շաբաթներին Թուրքիա և հատկապես Անկարա մեկնելուց՝ հնարավոր հարձակումների պատճառով։
«Ուզում եմ քաղաքացիներին զգուշացնել, որ անվտանգության մարմինների տվյալների համաձայն՝ ահաբեկչություններ կարող են սպասվել մոտակա մի քանի շաբաթների ընթացքում, և այս դեպքում այդ տեղեկատվությունը վերաբերում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարային»,- ասել է Դաչիչը Tanjug-ի համար հայտարարության մեջ։
Նախազգուշացումը կարող է վերաբերել նաև Թուրքիայի այլ շրջաններին, ասել է Դաչիչը և նախազգուշացրել Սերբիայի քաղաքացիներին չմեկնել երկիր առանց խիստ անհրաժեշտության: «Եթե մեր քաղաքացիներն արդեն այնտեղ են, ապա պետք է խուսափեն մարդաշատ վայրերից, ինչպիսիք են հետիոտնային գոտիները, մետրոն, ավտոբուսի ու երկաթուղային կայարանները և նման այլ վայրերը»,- ասել է նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-28 19:41
Представители 102-й российской военной базы во главе с помощником командира по международным вопросам подполковником Игорем Селиверстовым возложили венок и цветы к мемориальному комплексу "Возрождение" в память о героях Баш-Апаранского сражения.
-
2025-05-28 19:39
Мы заинтересованы в развитии отношений с Арменией, это важно для нас, и я очень надеюсь, что найдем пути их углубления, установления связей между людьми, так как мы оба древние нации, у которых много общего. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил Чрезвычайный и полномочный посол Израиля в Армении Йоэль Лион.
-
2025-05-28 19:33
Секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу заявил о всестороннем развитии российско-иранского партнёрства. Его заявление прозвучало на встрече с секретарем Высшего совета национальной безопасности Ирана Али Акбаром Ахмадианом в рамках 13-й встречи высоких представителей, курирующих вопросы безопасности, проходящей в Москве. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-28 19:19
Премьер-министр Армении Никол Пашинян и его жена Анна Акопян занимаются политическим газлайтингом, написал в соцсети зампред Республиканской партии Армении, бывший глава Минобразования, кандидат медицинских наук Армен Ашотян (находится под домашним арестом – ред.).