Ադրբեջանը զայրացել է. Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի բանաձևը «լի է Ադրբեջանի դեմ կեղծիքով և զրպարտությամբ»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել ցասումնալից մեկնաբանությամբ՝ կապված Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի կողմից այն բանաձևի ընդունման հետ, որը պահանջում է դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, մեկնաբանությունում նշվել է, որ 2022թ. նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի (Ազգային ասամբլեա) կողմից ընդունված բանաձևը, որը լի է Ադրբեջանի դեմ կեղծիքով և զրպարտությամբ, այդ երկրի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ, ինչպես և այն բանաձևը, որն ընդունվել էր Սենատում մի որոշ ժամանակ առաջ»։
«Բանաձևն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին վնաս հասցնելուն։ Այս բանաձևը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, մեկ անգամ ևս ցայտուն ցույց է տալիս Ֆրանսիայի կանխակալ քաղաքական դիրքորոշումը, որը դրանով իսկ չի կարող չեզոք և արդար միջնորդ լինել»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ «լսումների ժամանակ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը փաստացի պաշտպանել է բանաձևը, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այդ բանաձևի հետևում կանգնած է այդ երկրի կառավարությունը, որը վերջին ժամանակներս տարբեր հարթակներում բացահայտ հանդես է գալիս հակաադրբեջանական նախաձեռնություններով»։
«Ֆրանսիան, մոտ 25 տարի իր կողմից միջնորդական դեր կատարելու պատրվակով, գնահատական չի տվել Հայաստանի ագրեսիային և օկուպացիային՝ դրանով իսկ չձգտելով կարգավորել հակամարտությունը։ Ֆրանսիայի կանխակալության ցուցիչն է այն, որ երբ Ադրբեջանն ինքնուրույն կարգավորեց հակամարտությունը, մեր երկրի դեմ սկսվեց բացահայտ զրպարտչական քարոզչություն, ներկայացվում են մեղադրանքներ։ Վճռականորեն մերժում ենք այդ բանաձևը, ինչպես նաև Ֆրանսիայի նախաձեռնած մյուս սադրիչ քայլերը, այդ թվում ավելի վաղ այդ երկրի Սենատի ընդունած բանաձևը»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.
-
2025-07-08 19:41
По делу о предполагаемом принуждении к участию сотрудников "Электрических сетей Армении" в митингах следствие провело обыски по 20 адресам. СК возбудил дело в отношении троих граждан. Об этом заявила пресс-служба СК.
-
2025-07-08 19:40
В Баку состоялось очередное заседание "суда" по "делу" бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна.
-
2025-07-08 19:37
Диаспора шокирована и возмущена риторикой властей Армении в отношении Армянской Апостольской святой Церкви и считает, что она требует осуждения. Об этом в Первопрестольном св. Эчмиадзине заявил в интервью Sputnik Армения предстоятель армянской епархии Канады, епископ Абгар Овакимян.