Ֆրանսիայի կառավարություն Հայաստանին աջակցող բանաձևը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»
Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ Հայաստանին աջակցող բանաձևը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»։
Հիշեցնենք, որ բանաձևն ավելի վաղ ընդունել է Ֆրանսիայի Սենատը, իսկ նախօրեին՝ Ֆրանսիայի Ազգային ասամբլեան։
Ֆրանսիայի ԱԳՆ պաշոնական կայքում բանաձևի հետ կապված իշխանության պաշտոնական դիրքրոշումն արտահայտող հաղորդագրություն է տեղադրվել, որում ասվում է․ «Այս տեքստը խորհրդարանական նախաձեռնություն է և չի արտացոլում Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը։ Այն ընդունվել է անկախ՝ համապատասխան իշխանության բաշխման սկզբունքին։ Կառավարության դիրքորոշումը հայտնի է, այն արտացոլված է նախարարի՝ նոյեմբերի 29-ի հայտարարության մեջ, որում, մասնավորապես, ասվում է, որ «Ֆրանսիան շարունակում է խրախուսել երկրներին՝ առաջ գնալու բանակցություններում և հասնելու խաղաղության»։ Այս համատեքստում Հանրապետության նանխագահն աջակցել է Պրահայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը, որը հանգեցրել է ՀՀ տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման»։
Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ սխալ կա։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն, հավանաբար, տեղյակ չէ, որ Պրահայում հանդիպմանը մասնակցել է ՀՀ վարչապետը, այլ ոչ թե նախագահը (les Présidents arménien et azerbaïdjanais)։ Նման «մանրուքների» նկատմամբ անուշադրությունը առիթ է ստեղծում հեռուն գնացող եզրակացություններ անելու համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.