ՀԾԿՀ․ Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը սկսվել է
Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը սկսվել է։ Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նա չկարողացավ ասել՝ սակագինը կփոխվի, թե ոչ։ «7-10 օրվա ընթացքում պարզ կլինի»,- ասաց Բաղրամյանը։
Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ է ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացրել և պատրաստել որոշման նախագիծ, ըստ որի, սոցիալապես անապահով խավի համար սակագինը կմնա նույնը՝ 180 դրամ, իսկ մնացած սովորական սպառողների համար սակագինը 200 դրամից կդառնա 208,5 դրամ: Այսօր ՀԾԿՀ-ն ընդունեց այդ որոշումը:
Իսկ ՏԿԵ նախարարությունն էլ հայտարարել է, որ այսօրվա գործող և սահմանվելիք սակագների տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է: Այսինքն սպառողի համար ակագնի որևէ փոփոխություն չի լինի: Սուբսիդավորումը մեկ տարվա համար է:
Հիշեցնենք` դեռևս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանալու։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.