Փաշինյանի հերթական բացահայտումը․ Գործազրկությունը պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել
Աշխատաշուկայում այսօր աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք, և պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մասնավոր հատվածից ահազանգեր ենք ստանում, որ աշխատող գտնելու պրոբլեմ ունեն»,–ասաց Փաշինյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարվերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ի պատասխան հայտնեց, որ 2022-ի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 14.8 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1.9 տոկոսով։
«Այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունը 3260 թափուր աշխատատեղ է հավաքագրել, իսկ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 9800 թափուր աշխատատեղ կա։ Ունենք նաև 50 400 գրանցված գործազուրկ, որը 2021թ. համեմատ նվազել է 8000-ով»,–ասաց նախարարը։
Մկրտչյանը հայտնեց նաև, որ առաջիկա 3 տարիներին գյուղատնտեսության, շինարարության, մեծածախ և մանրածախ առևտրի, ՏՏ-ի, փոխադրումների և առողջապահական սպասարկման ոլորտներում աշխատակիցների կարիք կլինի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 14:02
«Не поддавайтесь на ложные заявления правоохранителей, сейчас «время Никола», поэтому все - фальшивка», написал на своей странице адвокат Александр Кочубаев.
-
2025-06-25 14:01
Сегодня утром правоохранительные органы провели обыски в домах нашей семьи в Иджеване и Воскепаре, – сообщил сын полковника Миграна Махсудяна.
-
2025-06-25 13:57
В рамках политических репрессий был задержан также бизнесмен Тигран Галстян. Об этом сообщил в соцсетях адвокат Рубен Меликян.
-
2025-06-25 13:55
С раннего утра правоохранительные органы проводят обыски в домах оппозиционно настроенных граждан. Сообщается о многочисленных приводах и задержаниях, в числе которых – архиепископ Баграт Галстанян.