Վայոց ձորի մարզպետ․ Ցանկացած պահի կարող է սպառնալիք առաջանալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք ապրում ենք պատերազմի իրավիճակում, սպառնալիքը կարող է ցանկացած պահի առաջանալ։ Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ադրբեջանի հետ սահմանակից Վայոց ձորի մարզի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ սեպտեմբերից որևէ փոփոխություն չի եղել։
«Հնարավոր է՝ ինչ-որ միջադեպեր եղել են, հրաձգություն է կատարվում, բայց ընդհանուր առմամբ լարվածություն չկա։ Ադրբեջանական կողմը ինժեներական աշխատաքններ է իրականացնում», – նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Եվրոպական միության դիտորդական առաքելությունը վերլուծում է իրավիճակը, գրանցում միջադեպերը և զեկուցում իրենց ղեկավարությանը։
«Նրանց հետ պարբերաբար հանդիպումներ ենք անցկացնում։ Նրանք ոչինչ չեն ասել առաքեության ժամկետի երկարացման մասին», – ընդգծեց պաշտոնյան։
Ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերում մնացած զոհված զինծառայողների աճյունների մասին մարզպետը ոչինչ չկարողացավ ասել՝ հորդորելով դիմել ՊՆ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 15:06
Европейский Союз рассматривает вариант приостановления безвизового режима для Грузии для давления на грузинскую власть, которая выбрала антидемократический курс.
-
2025-07-15 15:03
Президент Ильхам Алиев направил послание Президенту Реджепу Тайипу Эрдогану в связи с годовщиной событий 15 июля в Турции.
-
2025-07-15 15:01
Адвокат Заруи Постанджян подала жалобу в Европейский суд по правам человека в связи с арестом Лианы Арутюнян, вместе с которой в условиях изоляции оказалась и ее восьмимесячная дочь. Об этом Постанджян сообщила на своей странице в соцсети.
-
2025-07-15 14:57
Армянские военные в качестве наблюдателей примут участие в учениях НАТО Agile Spirit 2025, которые пройдут с 25 июля по 6 августа в Грузии. Об этом сообщает 1tv.ge.