ՀՀ ԱԳՆ․ Միրզոյանի, Բայրամովի և Չավուշօղլուի «եռակողմ հանդիպման» լուրը չափազանցություն է
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը չափազանցված է համարում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը»։ Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով այս թեմայով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին։
Նշենք, որ լուսանկարներ էին տարածվել, որտեղ երևում էին երեք երկրների նախարարները, ինչն էլ առիթ էր դարձել նման լուրերի։
«Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։ Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում»,–ասել է Հունանյանը։
Հիշեցնենք` Միրզոյանը Լեհաստան է մեկնել ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.