Последние новости

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ… ՎԵՐԱԶԻՆՈՒՄ

Միայն ալարկոտն այսօր չի խոսում ընդդիմության ձախողման մասին: Դե, դա հասկանալի է. չկա ավելի հեշտ ու անվտանգ բան, քան ընդդիմության պախարակումը։ Մանավանդ որ առիթներ կան. չես համեմատի ավարտված քաղաքական աշունը այս տարվա քաղաքական գարնան և ամռան հետ, երբ ընդդիմությունը երբեմն փողոց էր դուրս բերում իր տասնյակ հազարավոր կողմնակիցների։

Մեծ հաշվով՝ ընդդիմության ընտրազանգվածը ոչ մի տեղ չի չքացել, թեև, այո, շատերը հիասթափված են այն դադարից, որ փաստացի վերցրեց ընդդիմությունը Փաշինյանի թիմի հետ ներքաղաքական դիմակայության մեջ։ Բայց ընտրազանգվածի համակրանքը փոփոխական բան է։ Ուստի ներկայիս ներքաղաքական իրավիճակը գնահատելու համար կարևոր է թվում մեկ այլ բան. կապվա՞ծ է արդյոք ընդդիմության ներկայիս պասիվ մարտավարությունը արտաքին քաղաքական բնույթի գործընթացների հետ։

Իշխանության քայլերի, որոնք ուղղված են բանակի վերազինմանը կամ միջազգային կառույցների միջոցով Բաքվի և Անկարայի վրա ճնշում գործադրելուն։ Ընդհանրապես՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացների։ Բուն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացների, որտեղ ձևավորվում է վարչական նոր թիմ։ Ի հեճուկս Ալիևի և, հավանաբար, Փաշինյանի։ Վերջապես, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սպառնալիքի հետ, որը ոչ ոք չի չեղարկել։ Չնայած միջազգային հանրության ջանքերին. լինի դա Մոսկվան, Թեհրանը, Վաշինգտոնը, թե Բրյուսելը...

Ամենայն հավանականությամբ, այդպես է որ կա, և արտաքին քաղաքական որոշակի գործընթացները, ինչպես տեսանելի, այնպես էլ անդրկուլիսյան, ազդում են ընդդիմության վարքագծի վրա։ Այլ հարց է, որ իշխանությունը մտադիր է ողջ թափով օգտվել ստեղծված իրավիճակից և քաղաքական դաշտում հաստատել Փաշինյանի թիմի հեգեմոնիան։ Այդ նպատակով շարունակվում է ընդդիմադիրների դեմ ճնշումների ակտիվ մարտավարությունը։ Իրավական, վարչական, ուժային և ֆինանսական ռեսուրսների միջոցով: Զարմանալի չէ, որ իշխանության կողմից տոտալ ճնշման այս պայմաններում որոշ ընդդիմադիրներ որոշել են դիմել «Խեղդվողներին փրկելը իրենց՝ խեղդվողների գործն է» հայտնի բանաձևին։

Բացի այդ, գործում է հին պատմությունն այն մասին, որ երբ չկա ակտիվ քաղաքական պայքար, սրվում են ներքին հակասությունները։ Այդպես հաճախ է լինում, և ընդդիմության շարքերում առկա որոշակի տարաձայնությունները բնավ ինչ-որ արտառոց բան չեն։ Ավելին, ստեղծված իրողությունները կարող են որոշակի օգուտ բերել ընդդիմությանը, եթե վերջինս կարողանա թարմացնել իր կադրային պահուստը, ընդդիմադիր ակտիվ շարժման մեջ ներգրավի նոր հեռանկարային անձանց։ Հիմա հարմար պահ է, և դժվար թե որևէ մեկը համարձակվի պնդել, թե նրանք, ովքեր խորհրդարանում կփոխարինեն մանդատները վայր դրած ընդդիմադիր պատգամավորներին, կզիջեն հեռացածներին քաղաքական կկարողունակությամբ, սկզբունքայնությամբ և հետևողականությամբ գալիք քաղաքական մարտերում։

Վերջիններն անխուսափելի են, քանի որ այս տարվա սեպտեմբերի 13-14-ի երկօրյա պատերազմը, երբ Հայաստանը մարդկային և տարածքային կորուստներ կրեց, որոնք մի քանի անգամ գերազանցում էին 2016-ի Քառօրյա պատերազմի ժամանակ կրած կորուստները, Փաշինյանի և իր թիմի ապիկարության ավելորդ հաստատումն էր։ Սա սնանկ իշխանություն է, այդ առումով ոչինչ չի փոխվել։ Այլ բան է, որ տարբեր պատճառներով այս անիրազեկ, ուստի իր անսխալականության մեջ վստահ և դրա հետևանքով անխիղճ իշխանությունը գոհացնում է շատերին. արտաքին դերակատարներին, ներքին ուժային կառույցներին, ընտրազանգվածի այն հատվածին, որն անվտանգության խնդիրների լուծման փոխարեն նախընտրում է գունեղ տոները։ Բայց այս ամենը բնավ հավերժ չէ: Ընդհակառակը՝ փխրուն է, չնայած փաստերի, իրադարձությունների և մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու Նիկոլ Վովայի Փաշինյանի ողջ հմտությանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КОГДА РУЛЯТ «ХРАБРЫЕ НАЗАРЫ»
    2025-06-14 09:55

    Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.

  • ФАРИСЕЙ
    2025-06-13 10:06

    Никол Пашинян опубликовал очередной текст с очередными обвинениями в адрес руководства Армянской Апостольской Церкви. Текст примечателен, там надо только адресата поменять. Все обвинения гораздо более применимы в отношении правящей команды. Не особо мудрствуя, Пашинян переписал в адрес Католикоса известные обвинения в свой адрес.

  • НИСПОСЛАННЫЙ СВЫШЕ…
    2025-06-12 09:25

    Наверное, многие сегодня в команде Пашиняна пусть и не говорят об этом вслух, но думают: «Пашинян, а оно тебе было надо?». Имея в виду развязанную премьером кампанию против церкви. Именно против Церкви, а не отдельных церковников, которые, дескать, нарушили обет безбрачия и тем самым вызвали гнев главного, оказывается, хранителя моральных норм республики - Никола Воваевича Пашиняна. Собственно, и сам Пашинян не скрывает, что главная цель - поставить церковь под контроль государства, то есть, самого Пашиняна. 

  • ПАШИНЯН АНОНСИРОВАЛ КАСТИНГ ХУНВЕЙБИНОВ
    2025-06-11 09:19

    Шаги Никола Пашиняна, направленные на раскол армянской церкви, в частности, на раскол армянского общества в целом, продолжаются. Сегодня он уже заявляет о начале процесса создания «координационной группы», которая должна «предпринять активные шаги по освобождению Первопрестольного Святого Эчмиадзина и организации новых выборов Католикоса». Причем членов руководства этого неконституционного органа, некоего подобия руководства отрядов хунвейбинов, созданных Мао для «культурной революции», будет отбирать сам Пашинян. Правда, пока не ясно, предоставит ли Пашинян новым хунвейбинам полномочия на проверку выполнения священнослужителями обета безбрачия, или будет этим заниматься самолично. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ