Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԱԼՄԱ-ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՊԱՀԻՆ ԱՐՑԱԽԸ ՉԻ ԵՂԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ
Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հռչակագիրը հստակ ասում է, որ «միութենական հանրապետությունները ձևավորում են Անկախ պետությունների համագործակցություն և հաստատում սահմանների անխախտելիությունը, այն սահմանների, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջև։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի ԽՍՀ մաս էր կազմում»։
«Երբ խոսում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին և հիշատակում ենք Ալմա-Աթայի հռչակագիրը, շատերը չգիտես ինչու կարծում են, որ այնտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Ադրբեջանի ԽՍՀ սահմանների շրջանակներում կամ Լեռնային Ղարաբաղի հիշատակմամբ։ Դա այդպես չէ: Հռչակագրում ասվում է՝ «Ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»։ Հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ նախկին ԼՂԻՄ-ի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի վերամիավորման ճանապարհով։ 1991թ. դեկտեմբերի 10-ին միջազգային իրավունքի նորմերին և խորհրդային օրենսդրությանը խիստ համապատասխան անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ ԼՂՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը։ Ի դեպ, այդ գործընթացին մասնակցում էին նաև այն ժամանակ Հանրապետությունում բնակվող ադրբեջանցիները։ Նրանց բաժանվեցին քվեաթերթիկներ, քվեաթերթիկները հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով էին։ Ճիշտ է, նրանք չքվեարկեցին, բայց արդյունքը չփոխեց։ Քվեարկությանը չմասնակցելը քաղաքացիների իրավունքն է։
Հետևաբար, երբ մենք խոսում ենք Ալմա-Աթայի հռչակագրի մասին, անհրաժեշտ է ամբողջական պատկեր ներկայացնել։ Այդ պահին Արցախը Ադրբեջանի կազմում չէր։ 1988-ից Արցախը դե ֆակտո դուրս եկավ Ադրբեջանի վերահսկողությունից, 1991-ին՝ արդեն դե յուրե։
Ի դեպ, ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ-ում միակ վարչատարածքային, ինքնավար կազմավորումն էր, որը դուրս բերվեց միութենական հանրապետության կազմից և ենթարկվեց կենտրոնին։ Ես խոսում եմ Վոլսկու կոմիտեի մասին: Բացի այդ, ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն ոչ լեգիտիմ է համարել և փաստացի չեղյալ է համարել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումը։ Նույն կոմիտեն ոչ իրավազոր չհամարեց ԼՂՀ հռչակումն ու հանրաքվեն։ Միջազգային իրավունքում շատ կարևոր է փաստաթղթերի ճիշտ մեկնաբանությունը։
Բացի այդ, պետք է հիշել, որ Ադրբեջանը ուշացումով է միացել Ալմա-Աթայի հռչակագրին։ 1993թ. հռչակագրին Ադրբեջանի միանալու պահին պատերազմն ամբողջ թափով ընթանում էր։ Այդ պահին այլ սահմաններ էին։ Եթե 1993թ. Հռչակագիրը ուրվագծենք, ապա դե ֆակտո Ադրբեջանը չէր վերահսկում մի շարք այլ շրջաններ»,-ասաց Բաբայանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 09:32
Следователь задержал 72-летнего гражданина США Рафаэля Саркисяна, который якобы угрожал убийством Николу Пашиняну во время митинга в поддержку Самвела Карапетяна. Об этом сообщил адвокат Армен Андрикян.
-
2025-07-17 09:28
Адвокат арестованной на днях по решению суда Лианы Арутюнян Заруи Постанджян сделала запись в соцсетях.
-
2025-07-17 09:26
Служба доходов Министерства финансов Грузии заявляет, что распространенная в СМИ информация о повышении цен на сжиженный газ в Армении на 40% после того, как Грузия прервала транзит нефти из России в Армению, является дезинформацией и «служит для введения общественности в заблуждение, дискредитации ведомства и попытки превратить этот вопрос в политическую проблему», передает Грузия Online.
-
2025-07-17 09:23
Ровно год назад, 16 июля, после 2,7 лет незаконного заключения я вышел на свободу. К сожалению, в нашей стране и сегодня продолжаются политические репрессии, незаконные аресты и судебные расправы». Об этом на своей странице в социальных сетях написал бывший мэр Ванадзора Мамикон Асланян.