Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կողմերը արձանագրել են հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, և ընդգծել Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։ Զրուցակիցները նաև ընդգծել են պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված Հունգարիայի հայ համայնքի դերը, որը հանդիսանում է երկու երկրները կապող կամուրջներից մեկը։
Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Հունգարիա հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրությունը հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։
Ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Առաջիկա օրերին կմեկնարկեն անհրաժեշտ դիվանագիտական և վարչական ընթացակարգերը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականից Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ` 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 15:49
Парламент Армении единогласно одобрил межгосударственное соглашение, определяющее условия деятельности Российско-Армянского университета (РАУ). За проект документа проголосовали 85 депутатов.
-
2025-07-03 15:47
Официальный представитель МИД РФ Мария Захарова сообщила РИА Новости, что доступ консульских сотрудников к 13 задержанным в Азербайджане гражданам России согласован.
-
2025-07-03 15:45
Парламент Армении принял поправки к Кодексу об административных правонарушениях и закону "Об обеспечении безопасности дорожного движения". "За" проголосовали 63 депутата, против – 0, воздержались – 25.
-
2025-07-03 15:43
Парламент Армении созовет еще одно внеочередное заседание. Об этом заявили спикер парламента Ален Симонян и глава фракции "Гражданский договор" Айк Конджорян.