Բայրամովը Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը մանդատի «բացահայտ խախտում» է համարում
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստան կարիքները գնահատող ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը կազմակերպության «մանդատի բացահայտ խախտում» է համարում։ Այդ մասին նա հայտարարել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։
Բայրամովը դժգոհել է, որ Ադրբեջանը «երկար տարիներ տառապել է չարաշահումներից» կազմակերպության ներսում կոնսենսուսի հարցի շուրջ։ «Այս համատեքստում, այսպես կոչված, «կարիքների գնահատման առաքելություն» առանց կոնսենսուսի Հայաստան ուղարկելը բոլոր մասնակից պետությունների հավաքական կամքով ընդունված մանդատի բացահայտ խախտում է։ ԵԱՀԿ բոլոր ինստիտուտները, ներառյալ նախագահությունը և քարտուղարությունը, ստեղծվել են որպես ընդհանուր արժեքներ բոլոր մասնակից պետությունների համար։ Համապատասխան կերպով գործելու անկարողությունը խաթարում է վստահությունը: Ադրբեջանը կոչ է անում այդ ինստիտուտներին ուղղել իրենց մանդատների կոպիտ խախտումը»,- ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 18:07
На Площади Свободы в Ереване начался митинг, организованный Советом по защите прав арцахцев. Оттуда его участники направятся к зданиям соответствующих государственных структур и проведут массовые акции неповиновения, говорится в заявлении Совета.
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.