Ջո Բայդենն ու Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը Սպիտակ տանը կայացած երկկողմ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են տարածել։
Նրանք «վճռականորեն դատապարտել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմը և ընդգծել, որ խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին միտումնավոր հարվածներ հասցնելը ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դատապարտում են Ռուսաստանի միտումնավոր էսկալացիոն քայլերը, հատկապես նրա անպատասխանատու միջուկային հռետորաբանությունը և ապատեղեկատվությունը ենթադրյալ քիմիական հարձակումների, ինչպես նաև կենսաբանական ու միջուկային զենքի ծրագրերի վերաբերյալ: Նրանք հաստատում են իրենց անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ներառյալ Ուկրաինային քաղաքական օգնություն, անվտանգության ոլորտում օգնություն, հումանիտար և տնտեսական օգնություն տրամադրելը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասվում է հայտարարության մեջ:
Երկու առաջնորդները նաև «շարադրել են ամբողջ աշխարհում անվտանգության և բարգավաճման ամրապնդման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, դրա հետևանքներին դիմացկունության բարձրացման և ժողովրդավարական արժեքներն առաջ մղելու ընդհանուր տեսլականը»:
«Այս տեսլականը հիմնված է այն ընդհանուր համոզմունքի վրա, որ Միացյալ Նահանգները և նրա եվրոպական դաշնակիցներն ու գործընկերները կարող են ավելի լավ հաղթահարել մեր ամենալուրջ խնդիրները և միասին օգուտ քաղել մեր ամենախոստումնալից հնարավորություններից: Սա ներառում է այնպիսի գլոբալ մարտահրավերների լուծում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և էներգետիկ անցումը, տեխնոլոգիաների մեջ ներդրումները և արժեքային կայուն շղթաների ստեղծումն այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կիսահաղորդիչներն ու կարևոր օգտակար հանածոները, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում մեր համագործակցության ամրապնդումը»,- ասվում է հայտարարության մեջ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».