Մակրոն. Պուտինի հետ բանակցությունները դեռ «հնարավոր են»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները դեռ «հնարավոր են»:
ABC News-ին տված հարցազրույցում, խոսելով Ուկրաինայում «հաջողված խաղաղության» իր տեսլականի մասին, Մակրոնը նշել է, որ այդ խաղաղությունը պետք է լինի «կայուն» և աջակցվի ուկրաինացիների կողմից։
«Լավ խաղաղությունը խաղաղություն չէ, որը կպարտադրվի ուկրաինացիներին ուրիշների կողմից»,- ասել է Մակրոնը՝ հավելելով. «Լավ խաղաղությունը այն խաղաղությունը չէ, որը միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում չի ընդունի երկու կողմերից մեկը»։
«Կարծում եմ՝ նախագահ Պուտինը մեծ սխալ թույլ տվեց՝ սկսելով այս պատերազմը»,- ասել է Մակրոնը՝ հիշատակելով 2014 թվականից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կնքված Մինսկի համաձայնագրերը։
«Եղել է քաղաքական-դիվանագիտական գործընթաց՝ միջազգային հանրության մասնակցությամբ։ Եվ նա (ՌԴ նախագահը - խմբ.), հիմնվելով կեղծ նարատիվի վրա, ինքն է որոշել, որ ՆԱՏՕ-ն կօգտագործի Ուկրաինային Ռուսաստանի վրա հարձակվելու համար, ինչը լիովին սխալ է»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, թե, այնուամենայնիվ, հուսով է, որ Պուտինը «ռացիոնալ» կլինի պատերազմի դադարեցման բանակցություններում։ «[Պուտինը] ղեկին է և բավականին վաղուց իշխանության գլխին է... Նա ճանաչում է իր ժողովրդին: Կարծում եմ՝ նա սխալվել է»,- ասել է Մակրոնը։ «Մի՞թե հնարավոր չէ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և ինչ-որ բան քննարկել։ Կարծում եմ՝ դա դեռ հնարավոր է»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».