«Հայաստան» դաշինք․ Մենք համաձայն չենք Ալմաթիի հռչակագրի մասին Լավրովի մեկնաբանություններին
Մենք համաձայն չենք Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին Ալմաթիի հռչակագրի մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 2-ին ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Նախ՝ հռչակագիրն ընդունվել է վերապահումներով։ Բացի այդ, դրանում կան կետեր ինքնորոշման մասին։ Լավրովն ասել է, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է թողնել ապագային, բայց իրավիճակը բարդացել է Պրահայում հանդիպումից հետո, որտեղ Փաշինյանը և Ալիևը Ալմաթիի հռչակագրի հիման վրա համաձայնության են եկել։ Բայց ժողովուրդը Հայաստանի իշխանություններին ինքնորոշման իրավունքից հրաժարվելու իրավունք չի տվել, չնայած Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից։ Լավրովը կամ մեկ ուրիշը պետք է ասի՞, որ մենք հասկանանք։ Հայաստանի իշխանություններն իրենք են այդ մասին բացահայտ ասում»,- նշել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել էր. «Իսկ հոկտեմբերի վերջին Սոչիի հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել ջենթլմենական այդ ըմբռնման հիմա վրա՝ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել «հետո»-ին, բայց երբ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ իրենք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ ղեկավարվելով ՄԱԿ Կանոնադրությամբ և Ալմաթիի հռչակագրով։ Իսկ Ալմաթիի հռչակագիրը ԱՊՀ-ի ստեղծման մասին հստակ նշում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է»։ Այսպիսով, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տրամաբանությամբ, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և Սևաստոպոլը միանշանակ Ուկրաինական ԽՍՀ-ի մասն են, էլ չենք ասում Դոնբասի և Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի անորոշ մասերի մասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 17:02
Госдеп США официально объявляет Сюник «спорной территорией» при пособничестве (премьер-министра Армении Никола - ред.) Пашиняна. Для ясности выделю несколько ключевых моментов:
-
2025-07-15 16:41
Премьер-министр Армении Никол Пашинян ищет кандидатуру нового католикоса вместо Гарегина II, заявил РИА Новости председатель Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-15 16:38
До 85% выросла на российском рынке доля армянских коньяков, не соответствующих Гостам и законодательству РФ. Об этом сообщают Союз производителей коньяка, спирта и алкогольной продукции ("Союзконьяк") и Международная ассоциации "Антиконтрафакт".
-
2025-07-15 16:36
Армения и Россия достигли договоренности об усилении фитосанитарного контроля за экспортом армянских цветов. Об этом сообщил журналистам глава Инспекционного органа по безопасности пищевой продукции Армении Тигран Петросян.