«Հայաստան»․ խմբակցություն․ Իշխանությունները ներել են քնած հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին
Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման որոշումը հերթական խայտառակությունն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 2-ին ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Դա, նրա գնահատմամբ, վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն անողնաշար քաղաքականություն են վարում։ «Իշխանություններն այս քայլով ներում են քնած հայ սպային սպանած և Ադրբեջանում հերոսացված Ռամիլ Սաֆարովին»,- ավելացրել է Սաղաթելյանը։
Պատգամավորը վստահություն է հայտնել, որ այս ամենն արվում է միասնական քաղաքականության համատեքստում՝ պատահական չհամարելով Հունգարիայի վարչապետի ներկայությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջին հանդիպմանը։ «Խաղաղության կեղծ օրակարգ է առաջադրվում՝ նոր զիջումների գնալու և Ղարաբաղից հայերին վտարելու նպատակով։ Մարդիկ պետք է հստակ հասկանան, որ Ղարաբաղի հանձնումը նշանակում է Հայաստանի հանձնում»,- ընդգծել է նա։
Նշենք, որ Լոձում ԵԱՀԿ Նախարարական համաժողովի շրջանակում, Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանը դադարեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ 2012թ., այն բանից հետո, երբ այդ երկիրը Բաքվին էր հանձնել ադրբեջանցի «սպա» Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար և հետագայում ներման էր արժանացել հայրենիքում։ Նշենք նաև, որ Ադրբեջանի այսպես կոչված «հերոսը» կացնահարել էր քնած հայ սպային։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.