Սերգեյ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԼԱՎՐՈՎԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ Է ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԿՈՂՄԵՐԸ
ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունից ավելի քան մեկ օր է անցել, և մենք կարող ենք անել հետևյալ հետևությունները. Այս մասին Telegram-ի իր ալիքում գրում է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։
«1. Այս հայտարարությունը չի հերքվել Հայաստանի փաստացի իշխանությունների կողմից, այսինքն նրանք ընդհանուր առմամբ ընդունում են այն մոտեցումը, ըստ որի՝ պետք է քննարկել Արցախի ապագան Ադրբեջանի կազմում։
2. Մոսկվայի այս դիրքորոշումը Երևանի, Բաքվի և Մոսկվայի կոնսենսուսի արդյունքն էր։ Այսինքն՝ Լավրովը բարձրաձայնել է այն, ինչ պայմանավորվել են կողմերը։
3. Հիմք է ընդունվել կարգավորման նկատմամբ ադրբեջանական մոտեցումը: Այսինքն՝ հայկական դիվանագիտությունը կրկին տապալվեց։
Եթե Երևանի դիրքորոշումն այլ լիներ, դե ֆակտո իշխանությունները հակառակը կհայտարարեին։ Ուրեմն այստեղ էլ կապիտուլյացիայի ենթարկեցին։
Իհարկե, այսօրվա դե ֆակտո իշխանությունների համար երեկ ավելի առաջնահերթ էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերսկսումը, որը Բաքվին Ադրբեջանից ստացվող բոնուսների դիմաց տվեց հանցագործ Սաֆարովին, որը գիշերը քնած ժամանակ սպանել էր հայ սպային։
Դրանք են առաջնահերթությունները։ Նման մոտեցմամբ Երևանին պետք չէ սպասել այլ երկրների աջակցություն։
Եվ հատկանշական է, որ Երևանը չի հայտարարում, որ համաձայնել է բանակցել ադրբեջանական դիրքորոշման հիման վրա։ Իբր՝ նման լուծում չկա»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.