Последние новости

ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹ

Գանձակում վայրէջք են կատարում թուրքական բեռնատար ինքնաթիռները

Նոյեմբերի 28-ին եկավ ադրբեջանական կողմի պատասխանը «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ Հայաստանի իշխանությունների առաջարկներին, իսկ օրերս, Միջազգային Կարմիր խաչի միջնորդությամբ, վերջապես հնարավոր դարձավ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող գոտուց դուրս բերել սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ զոհվածների մարմինները: Մինչ այդ դիակները դուրս բերելու փորձերին խանգարում էին գնդակոծություններն ադրբեջանական դիրքերից։

Այս շաբաթ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բնութագրեց սահմանին տիրող իրավիճակը որպես ծայրաստիճան վտանգավոր, իսկ նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում և Իրաքում կանի այն, ինչ անհրաժեշտ կհամարի, և թող մյուս բոլոր տերությունները զերծ մնան քննադատությունից։ Ալիևը կրկնօրինակում է ավագ եղբոր քաղաքական պահվածքը, հավաքական Արևմուտքը լուռ հետևում է անհնազանդության այդ տոնին, Ալիևի դեմ պատժամիջոցների մասին խոսում են միայն Ֆրանսիայի օրենսդիր ժողովի պալատներում։

Մասնակի գիտակցման առաջին փուլը սկսվեց մարտի 24-ին, երբ Փաշինյանը հայտարարեց, որ «Ադրբեջանը փորձում է ստիպել մեզ հրաժարվել խաղաղ օրակարգից, որպեսզի էսկալացիայի հասնի տարածաշրջանում՝ նոր պատերազմներ հրահրելու համար»։ Արտակ Զաքարյանն այն ժամանակ պատասխանեց. «Պարոն կապիտուլյա՛նտ, քեզ քանի՞ անգամ ենք զգուշացրել հատկապես հետպատերազմյան շրջանում, քանի՞ անգամ ենք մատնանշել, որ չի՛ կարելի Ադրբեջանի հետ այս իրավիճակում գնալ հարաբերություններ ճշտելու կամ առավել ևս կարգավորելու: Դա նշանակում է՝ չհասկանալ քո հակառակորդի նպատակը, դա նշանակում է՝ սեփական կամքով հայտնվել իր իսկ լարած թակարդի մեջ»։

Երկրորդ գիտակցումը տեղի ունեցավ վերջերս, երբ Փաշինյանը խոստովանեց, որ Ալիևը ցանկանում է զրկել հայերին պետականությունից։ Խոստովանությանը հաջորդեց եթե ոչ «խաղաղության պայմանագիր», ապա գոնե «շրջանակային համաձայնագիր» ստորագրելու առաջարկը։ Ռեժիմի պարագլխին ուղիղ տեքստով ասում են Հայաստանը ոչնչացնելու մտադրության մասին, նկրտումներ արտահայտում Զանգեզուրի, Սևանի ու Երևանի նկատմամբ, իսկ նա խոսում է «շրջանակային համաձայնագրի» մասին։

«Խաղաղության դարաշրջանի» մասին հեքիաթն ավարտվեց՝ չհասցնելով սկսվել։ Ադրբեջանական Գյանջա քաղաքում (հայկական անվանումը՝ Գանձակ) կանոնավոր կերպով վայրէջք են կատարում Թուրքիայի բեռնատար ինքնաթիռները, օդանավակայանում զենք են բեռնաթափում։ Նախիջևանում թուրք հրահանգիչները մարզում են ադրբեջանցի զինվորներին, Ալիևը պարբերաբար «լեգիտիմ պայմաններ» է ձևակերպում երկրորդ լայնածավալ ներխուժման համար՝ օգտագործելով դիրքային առավելությունը։ Ադրբեջանցիներն ականանետներից միտումնավոր գնդակոծում են Սոթք-Խոզնավար տարածքը, որպեսզի ցույց տան եվրոպացի դիտորդներին, որ նրանց ներկայությանը գրոշի արժեք չեն տալիս։ Ամեն ինչ գնում է դեպի նոր պատերազմ։

«Պատմական քարտեզները» նկարում են Ադրբեջանի գլխավոր շտաբում

Ալիևը Երևանին մեղադրեց Արցախին զենք մատակարարելու, ինչպես նաև կարգավորման արևմտյան առաջարկներից հրաժարվելու մեջ, թեև հենց ինքը հրաժարվեց դեկտեմբերի 7-ի հանդիպումից՝ պատճառաբանելով դա Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հնարավոր ներկայությամբ: Ռազմական հանցագործը բացահայտ վայելում է անպատժելիությունը, ցուցադրում մկաններն ու նույնիսկ սահմանագծման մասին հայտարարություն հնչեցնում՝ վկայակոչելով ինչ-որ «պատմական քարտեզներ»։ Դատելով ամենից, այդ քարտեզները նկարում են Ադրբեջանի գլխավոր շտաբում։

Մինչ Ալիեվը բացահայտ պատրաստվում է պատերազմի, «հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիները» նախընտրում են հեքիաթներ լսել այն մասին, թե 21-րդ դարում քաղաքակիրթ հանրությունը թույլ չի տա էթնիկ զտումներ իրականացնել 44-օրյա պատերազմից հետո պահպանված Արցախի Հանրապետության պատառիկի տարածքում։ Բացի այդ, «հպարտ քաղաքացիներին» ամեն օր քնեցնում են այն հեքիաթով, թե ԱՄՆ-ը անխոնջ պայքարում է ժողովրդավարության համար Ուկրաինայից մինչև Տայվան, ուստի թույլ չի տա Ալիևի պես բռնապետին նոր պատերազմ սանձազերծել «ժողովրդավարության բաստիոնի» դեմ՝ ի դեմս Հայաստանի։ Իսկ ամենօրյա գնդակոծությունները՝ դա այնպես, «խաղաղ կյանքի ծախքերն են»։

Այն մասին, որ վաշինգտոնյան շրջկոմն անկարող է ազդել Էրդողանի վրա, որն իր գործողություններով թեթևացնում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների բեռը, ոչ ոք չի պատմի, քանզի դա հեքիաթ չէ, այլ իրականություն։ Անկարան և Բաքուն համառորեն անտեսում են հավաքական Արևմուտքի դիրքորոշումը և իրենց պահում այնպես, ինչպես թելադրում են իրենց շահերն Արցախում, Սիրիայի հյուսիսում, Հունաստանի և Ֆրանսիայի ջրային տարածքներում։

Թուրքիայից Ռուսաստան ապրանքների մատակարարումները վերջին շրջանում եռապատկվել են։ Խոսքն, իհարկե, այն արտադրանքի մասին է, որը պատժամիջոցների տակ է, ուստի չի կարող ռուսաստանյան տարածք մտնել անմիջականորեն արտահանող երկրներից։

Մարդիկ նախընտրում են քաղցր սուտը

Տևական խաղաղություն հաստատելու Փաշինյանի քաղաքական ուղեգիծը ջախջախիչ ձախողում կրեց։ Ժամանակն է ընդունել դա և հրաժարական տալ, հնարավորություն տալով նոր բանակցողին փրկել Արցախը ցեղասպանությունից, իսկ Հայաստանը՝ պետականության կորստից։

Դրա փոխարեն ժողովրդի ուշադրությունը շեղում են իշխանական կառույցներում մշտական վերադասավորումներով (սրանց միավորեցին, նրանց բաժանեցին), աղմկահարույց դատավարություններով, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անշարժ գույքի ցուցակով, երրորդ նախագահի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի քրեական հետապնդման դադարեցմամբ ( այսօր դա ամենաթեժ թեման է), մանկական Եվրատեսիլի շուրջ հրճվանքով:

Հընթացս շլացնում են մայրաքաղաքի թաղամասերի գունագեղ լուսավորությամբ ու ամանորյա զարդարանքով, իսկ վայ-քաղաքագետները փաշինյանական հեռուստաալիքների եթերում հեքիաթներ են պատմում այն մասին, թե «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» ներկայիս վիճակը կարող է ձգվել տարիներ։ Այդ պարոնայք Հարավային Կովկասում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ակտիվացումը վերագրում են Ադրբեջանի նոր ագրեսիան կանխելու փորձերին։ Իրականում այդ ակտիվացումը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում…

«Ողջ տարածաշրջանում տևական խաղաղության դարաշրջանի» մոտենալու մասին հեքիաթն արդեն աղբանոցում է։ Շուտով այնտեղ կնետվի նաև մինչև տարեվերջ Թբիլիսիում Ալիևի և Փաշինյանի միջև «խաղաղության համաձայնագրի» ստորագրման մասին հեքիաթը, դրան արդեն փոխարինելու է շտապում «շրջանակային համաձայնագրի» մասին մեկօրյա հեքիաթը, որը փոքր-ինչ խամրել է Արցախում և Հայաստանում հայկական զինված ուժերի դիրքերի կանոնավոր գնդակոծությունների դղրդյունից, բայց դեռ ջրի երեսին է։ Վերջին օրերին Արցախում գնդակոծություններն իրականացվում են նռնականետներից։ Հեքիաթն այն մասին, թե «Արևմուտքը մեզ կօգնի», հավերժական սյուժեների շարքից է, այն չի հնանում։

Այն մասին, որ եվրոպացի դիտորդներին և ՀԱՊԿ առաքելությանը չի հաջողվի կասեցնել Ալիևի նոր ագրեսիան, ոչ ոք չի խոսում, որովհետև դառը ճշմարտության փոխարեն ՀՀ քաղաքացիները նախընտրում են քաղցր սուտը։ Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի և Հայաստանի Հանրապետության 140 քառ. կմ-ի կորստից հետո մի՞թե կարող է ողջամիտ հասարակությունը հավատալ, թե Փաշինյանն ի վիճակի է կանխել նոր մասշտաբային ագրեսիան։

2020թ. սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ-ը Փաշինյանին նախազգուշացրել էր Արցախի Հանրապետության դեմ պատրաստվող ագրեսիայի մասին՝ առաջարկելով զորավարժություններ անցկացնել սեպտեմբերի 15-ին։ ՀԱՊԿ-ի այդ զորավարժությունները կարող էին կասեցնել Ալիևին, բայց Փաշինյանը հրաժարվել է՝ ժողովրդից թաքցնելով նախազգուշացման փաստը, որը հաստատել է կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Սա հեքիաթ չէ, այլ հանցագործություն՝ ազգային շահերի դավաճանության հոդվածով։ Ի՞նչ է այսօր թաքցնում Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի օգնության փաստաթղթերի ստորագրումից հրաժարվելու սոուսի տակ։

Թե երբ և ինչով կավարտվի ձմեռային հեքիաթը, որը սկսվեց հայկական կողմի հասցեին Ալիևի մեղադրանքներով (խոսքը մորատորիումի խախտման և դեկտեմբերի 7-ի բրյուսելյան հանդիպման ձախողման մասին է), չգիտեմ, բայց վախենամ, որ վերջում երեք խնձորի փոխարեն հայկական երկնքից թուրքական բայրաքթարներ ընկնեն…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В ДЕНЬ ПОДПИСАНИЯ "ШУШИНСКОЙ ДЕКЛАРАЦИИ" ПАШИНЯН НОСИЛСЯ ПО СЮНИКУ С МОЛОТКОМ В РУКАХ
    2025-06-14 10:44

    Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.

  • ЭТО ВЫ "НЕ УБИВАЛИ"?!
    2025-06-14 09:52

    "Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.

  • ПОЛИТИКА НИЖЕ ПОЯСА, или ДЕЛО О ТУШЕНКЕ-2…
    2025-06-13 09:37

    Все началось с Овика Агазаряна, которого легко можно было выдворить из ГД за разглашение секретных данных, которыми Пашинян поделился с фракцией большинства. Для этого вовсе не обязательно было самому Пашиняну сначала изучить содержание телефона Агазаряна, а потом сделать всеобщим достоянием детали его интимной переписки. Разглашение интимных подробностей не стихло даже в те дни, когда Агазарян хоронил жену.

  • ПАШИНЯНУ НУЖЕН СВОЙ (КАРМАННЫЙ) КАТОЛИКОС
    2025-06-12 09:10

    "Я не планирую каким-либо образом участвовать в выборах, соревноваться со Злом, придавая, тем самым, ему легитимность! Невозможно представить дело так, будто ты и он можете конкурировать. Нет, Господь наш не так поступил со Злом. Он игнорировал его, не говорил с ним напрямую, ограничился тем, что прогнал. Нельзя соревноваться со Злом!", - заявил лидер движения "Тавуш во имя Родины" архиепископ Баграт Галстанян. В этой ссылке на Господа скрыт глубокий смысл. Выборы – это соревнование, дискуссия, споры, аргументы, доказательства, наконец, здоровая конкуренция. Очень важно, с кем ты вступаешь в этот процесс. Как говорится: скажи, кто твой соперник, и я скажу, кто ты!

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ