Գետավանի գյուղապետ. Ինձ թվում է`ադրբեջանցիները հատուկ ծառայության աշխատակիցներ են
Արցախի Հանրապետության Գետավան գյուղի մոտ ադրբեջանցիներն են կանգնեցրել հայ երիտասարդների մեքենան, չեն թոյլատրել նրանց անցնել, ինչից էլ վիճաբանություն է առաջացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գետավանի համայնքապետ Արարատ Զախարյանը:
«Դեպքը տեղի է ունեցել գյուղ մտնելու ճանապարհին, ադրբեջանցիները կանգնեցրել են գյուղ եկող կողքի գյուղի երիտասարդների մեքենան, սկսել են վիճաբանել: Ադրբեջանցիները շատ են եղել, մեր տղաները 3 հոգով են եղել: Ըստ իմ ունեցած տեղեկությունների` ադրբեջանցիները չեն թույլատրել տղաներին անցնել, նրանք մեքենայից իջել են, ադրբեջանցիները խփել են, մեր տղաներն էլ նրանց են խփել»,-ասաց նա:
Գյուղապետի խոսքով` միջադեպը հարթել են դեպքի վայր հասած խաղաղպահները, որոնք ադրբեջանցիներին մեքենայով ճանապարհել են:
«Ինձ թվում է` ադրբեջանցիները հատուկ ծառայության աշխատակիցներ են, քանի որ նրանք հաճախ են անցնում այդ ճանապարհով, հենց այդ մեքենայով և իրենց միշտ լկտի են պահում»,-ասաց նա:
Գետավանի գյուղապետի խոսքով` արդեն 2-րդ օրն է ադրբեջանցիները սադրանք են հրահրում, ինչի նպատակը բնակչությանը վախեցնելն է և արցախը հայաթափելը:
«Նրանց նպատակն այդ է, բայց մենք գնալու տեղ չունենք, մեր հայրենիքն է, մեր ծնողների գերեզմանը չենք թողնի, մենք պիտի ապրենք այստեղ»,- հացվելեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում: Ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).