Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կազմակերպմամբ՝ 2022թ․ դեկտեմբերի 3-ին Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցում են Եվրոպական Միության շուրջ տասը երկրներում և Մեծ Բրիտանիայում գործող Հայ դատի հանձնախմբերի և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:
Խորհրդաժողովի ընթացքում քննարկման առարկա է դառնալու Հայ դատի Եվրոպայի գրասենյակի, ինչպես նաև տարբեր երկրներում գործող հանձնախմբերի քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղությունները։
Օրակարգում ներառված հարցերը վերաբերում են եվրոպական երկրներում հայկական շահերի պաշտպանությանը, հանրային դիվանագիտության գործիքակազմով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչմանը վերաբերող հարցերին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».