Последние новости

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Բաքվի և Անկարայի միջև ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնագրի շրջանակում։

«Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր զորատեսակների անձնակազմերի, մարտական և հատուկ ինժեներասակրավորական տեխնիկայի, ինչպես նաև ռազմական ավիացիայի միջոցների ներգրավմամբ, անցկացվում են Բաքվում և Աստարայի, Ջաբրայիլի և Իմիշլիի շրջանների տարածքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, հրթիռահրետանային և ինժեներական զորքերը։

Բացի այդ վարժանքների ժամանակ մշակում են գետերի վրայով պոնտոնային կամուրջների տեղադրման, պայմանական հակառակորդի տարածքում դեսանտի իջեցման գործողություններ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ