Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ նույնպես քրեական հետապնդում է հարուցվել
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ` Սուսաննա Գասպարյանի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` Սուսաննա Գասպարյանը 2000-2011 թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ` ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետի, նույն բաժնի ավագ սպայի, ինչպես նաև բաժանմունքի ավագ սպայի։ Այդ տարիներին նա աշխատանքի չի հաճախել, սակայն 17 մլն 275 հազար դրամ աշխատավարձ է ստացել։
Բացի այդ, Սուսաննա Գասպարյանը 2011-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2018-ի մայիսի 11-ը զբաղեցրել է ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնը, սակայն կրկին աշխատանքի չի հաճախել։ Բայց 2011թ. դեկտեմբերի 30-ի և 2016թ. դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել է փոխգնդապետի, ապա գնդապետի հատուկ կոչումներ։ Ավելին` կնոջ անվամբ 19 մլն 422 հազար դրամ է փոխանցվել:
Նշվում է, որ Վլադիմիր Գասպարյանը տեղյակ է եղել այս ամենի մասին, և հենց նա էլ կոչումներ է շնորհել կնոջը։
Որոշվել է Սուսաննա Գասպարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը)։
Նրան մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Հիշեցնենք` նոյեմբերի 30-ին դատախազությունը հայտնել էր, որ յուրացման և վատման հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի դստեր` Յ.Գ.–ի նկատմամբ։ Նա նույնպես տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանությունում, սակայն աշխատանքի չի հաճախել ու աշխատավարձ է ստացվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.